ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հրեական համայնքային հարաբերությունների խորհուրդը համերաշխություն է հայտնում հայ ժողովրդին. Ամերիկայի հայկական համագումար

Այս շաբաթ Ամերիկայի հայկական համագումարին ուղղված նամակում Հրեական համայնքային հարաբերությունների խորհուրդը (JCRC) հայտնել է իր շարունակական համերաշխությունը հայ համայնքին և ժողովրդին, մասնավորապես՝ Արցախում, որտեղ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը հայ ժողովրդի համար հանգեցրել է հումանիտար ճգնաժամի 2022թ.-ի դեկտեմբերից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրին Ամերիկայի հայկական համագումարից։

 «Մտորելով հրեա և հայ ժողովուրդների՝ որպես 20-րդ դարում ցեղասպանության թիրախների «ընդհանուր փորձառության» մասին՝ JCRC-ն գնահատեց երկու համայնքներին, որոնք ստեղծել են «համերաշխության ամուր կապեր տասնամյակների ընթացքում՝ շարունակական համատեղ քարոզչության և համագործակցության միջոցով»:

 «Տարվա այս ժամանակահատվածում, երբ մեր երկու համայնքներն էլ կանգ են առնում մեր պատմությունները հիշելու համար, և մինչ մենք միանում ենք հայ համայնքին առաջիկա օրերին՝ ոգեկոչելու նրանց ցեղասպանության փորձառությունը, տեղին և անհրաժեշտ է նաև, որ մենք կանգ առնենք՝ Լեռնային Ղարաբաղում/Արցախում հայ համայնքի ծանր վիճակի նկատմամբ ուշադրություն հրավիրելու համար»:

2020թ.-ին JCRC-ն ԱՄՆ-ին կոչ արեց միջամտել 44-օրյա պատերազմի ժամանակ ու թեթևացնել հակամարտությունը և ևս մեկ անգամ «կոչ է անում Միացյալ Նահանգների Կոնգրեսին՝ բավարարել Արցախում հումանիտար և վերականգնման հրատապ կարիքները»։

«Մենք չենք կարող ձեռքերը ծալած նստել, մինչ հայ ժողովուրդը կանգնած է հերթական արտասովոր հումանիտար աղետի ռիսկի առջև»,– նշվում է հայտարարության մեջ։

 «Համագումարը ողջունում է Արցախի հայ ժողովրդի հետ համերաշխության այս հայտարարությունը և բարձր է գնահատում մեր սերտ ու շարունակական համագործակցությունը JCRC-ի և հրեական համայնքի հետ»,– ասել են համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը:- Հուսով ենք, որ այլ միջկրոնական, կառավարական և քաղաքացիական կազմակերպություններ կհետևեն օրինակին և կհայտնեն նմանատիպ տրամադրություններ՝ օգնելու վերջ դնել Լաչինի միջանցքի անմարդկային արգելափակմանը և Ալիևի ռեժիմի ցեղասպան քաղաքականությանը»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: