ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալեն Սիմոնյան ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են Հայաստանին և Լաչինի միջանցքի ճգնաժամին առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելություն ստանձնելու կապակցությամբ` պատասխանատու պաշտոնում մաղթելով ձեռքբերումներ: Այս մասին փոխանցում են ՀՀ ԱԺ-ից:

Կողմերը փաստել են, որ հայ-հնդկական հարաբերություններն առավել քան երբևէ գտնվում են բարձր մակարդակի վրա և շահագրգռված են խորացնելու փոխգործակցությունը բոլոր ոլորտներում:

ՀՀ ԱԺ նախագահը դեսպանին խնդրել է ողջույններ փոխանցել Հնդկաստանի Լոկ Սաբհայի հարգարժան խոսնակ Օմ Բիրլային, որի հետ մեկ ամիս առաջ Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում բովանդակալից զրույց են ունեցել: Ալեն Սիմոնյանը հիշեցրել է նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի արդյունավետ գործունեությունը` հույս հայտնելով, որ Հնդկաստանի խորհրդարանում ևս խորհրդարանական բարեկամական խումբ կձևավորվի:

Արձանագրվել է միջազգային հարթակներում Հայաստանի և Հնդկաստանի միջև դրական համագործակցությունը, ուշադրություն է հրավիրվել միջազգային կազմակերպություններում կենսական հարցերի շուրջ ներկայացվող փոխվստահությանը:

Քննարկվել են տարածաշրջանին, Հայաստանին և Լաչինի միջանցքի ճգնաժամին առնչվող հարցեր:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հնդկաստանի դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր առաքելության շրջանակում մշտապես կապ պահել Ազգային ժողովի հետ և նպաստել խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 35%
Քամի՝ 8,75 կմ/ժ
20 C°
 
25°  14° 
27.09.2023
27°  16° 
28.09.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: