Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի կառուցողական բանակցությունները. ի՞նչ է քննարկվել

Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Մոսկվայում կայացել է Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի պաշտպանության նախարարների և հետախուզությունների ղեկավարների հանդիպումը:
Առաջին նման հանդիպումը կայացել էր ամիսներ առաջ` 2022 թվականի դեկտեմբերին, սակայն առանց իրանական կողմի մասնակցության:
Հաղորդվում է, որ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայում անվտանգության ամրապնդումը, թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորումը, ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը, տնտեսական և առևտրային կապերի զարգացումը, որին նպաստելու է այդ թվում նաև Մ4 մայրուղու վերագործարկումը, ինչը ևս եղել է բանակցությունների առարկա: Միևնույն ժամանակ մասնակիցներն ընդգծել են իրենց հավատարմությունը Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը:
Ընդհանուր առմամբ, ինչպես նախորդ հանդիպումը, այս անգամ ևս կողմերը այն գնահատել են որպես կառուցողական: Սակայն կոնկրետ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հանդիպման արդյունքներով , չի հաղորդվում:
Պաշտոնական Դամասկոսը թուրքական զորքերի ներկայությունն իր հյուսիսային շրջաններում համարում է անօրինական` պահանջելով Անկարայից վերջ դնել Սիրիայի տարածքի օկուպացիային: Բացի այդ, թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման համար Դամասկոսը կարևորում է, որ Անկարան դադարեցնի, այսպես կոչված, սիրիական ընդդիմության հովանավորումը, ինչն Անկարան իրականացնում է սիրիական հակամարտության սկզբից ի վեր:
Սրանք թերևս այն նախապայմաններ են, որոնց կատարման դեպքում Դամասկոսը պատրաստ կլինի վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ: Ու չնայած Էրդողանի համար շատ կարևոր էր, որ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորումը տեղի ունենան հնարավորինս արագ` մինչև մայիսին կայանալիք համապետական ընտրությունները, սակայն մինչև ընտրություններ կողմերը դժվար թե կարողանան հասնել շոշափել արդյունքի:
Թուրքիայում մոտ չորս միլիոն սիրիացի փախստականների հարցի լուծումը նախընտրական առաջնային հարցերից է:
Էրդողանը տարիներ շարունակ այդ թվում նաև իր երկրում սիրիացի փախստականների ներկայութամբ էր փորձել արդարացնել Սիրիայի տարածքների օկուպացիան: Սակայն այսօր սոցիալ-տնտեսական լրջագույն խնդիրների ֆոնին թուրքական հասարակությունը սիրիացի փախստականների նկատմամբ բավականին վատ վերաբերմունք ունի` դիտարկելով վերջիններիս որպես լրջագույն բեռ երկրի համար: Ընդդիմությունը ևս կիսում է հանրային այս տրամադրությունները` այդ թվում նաև դրանով շահելով ընդրողների համակրանքը և իրական մրցակից դառնալով Էրդողանի համար: Ուստի, Էրդողանը ստիպված է սիրիացի փախստականների և այլ հարցերում հաշվի առնել հանրային կարծիքը և տրվել հանրային ճնշումներին: Միևնույն ժամանակ այսօր Սիրիայում Թուրքիայի առաջնայնությունների փոփոխությունը կարող է վտանգավոր զարգացումների հանգեցնել՝ ընդ որում ոչ միայն Սիրիայում և ընդհանուր տարածաշրջանում թուրքական ազդեցության հնարավոր նվազման տեսանկյունից, այլ նաև անցամբ Էրդողանի համար` լուրջ հիասթափություն առաջացնելով վերջինիս ազգայնական ընտրածանգվածի մոտ: Նաև սրանով է պայմանավորված, որ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորումը` անկախ կողմերի մոտ տեսանելի քաղաքական կամքից, չի կատարվում այն արագությամբ, ինչը որ նախատեսվում էր:
Շաբաթներ առաջ Մոսկվայում նախատեսվում էր Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը սակայն հետաձգվեց: Հաղորդվում էր, որ կողմերը չեն կարողացել համաձայնեցնել հանդիպման օրը: Սակայն տեխնիկական խնդիրներն իրականում թերևս երկրորդային են:
ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը դիտվում է որպես նախապատաստող՝ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպմանը, որի ժամանակ կողմերը արդեն պետք է շոշափելի առաջընթաց արձանագրեն երկկողմ հարաբերություններում, իսկ ինչպես նշեցինք, Դամասկոսն առանց իր նախապայմանների բավարարման չի պատրաստվում հարաբերություններ կարգավորել: Անկհայտ է նաև, որ Դամասկոսի այս դիրքորոշումն աջակցություն է ստանում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի մոտ: Սիրիայի տարածքից թուրքական զորքերի հեռանալը և Թուրքիայի կողմից Սիրիայում, այսպես կոչված, զինված ընդդիմության ֆինանսավորման դադարեցումը թույլ կտա Մոսկվային իր վերահսկողության տակ վերցնել Իդլիբը, որի շուրջ Թուրքիայի և Ռուսաստանի միջև պարբերաբար լարվածությունն աճում է: Իրանում էլ հույս ունեն Թուրքական զորքերի հեռանալուց հետո մեծացնելու սեփական ազդեցությունը Սիրիայում:
Ընդ որում, կողմերը չեն կարող չգիտակցել, որ Թուրքիայի ընտրություններում Էրդողանի հաղթանակի պարագայում թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման գործընթացը շատ ավելի բարդ է լինելու` քանի որ Էրդողանն ամեն ինչ անելու է, որ Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորումը ոչ միայն չվնասի, այլև մեծացնի իր ազդեցությունը Սիրիայում:
-
22:01
Մոսկվայում հունիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ հանդիպումը
-
21:47
Կարծես թե Հայաստանն ու Ադրբեջանը դեմ չեն, որ սահմանագծման աշխատանքների համար հիմք վերցվեն 1975-ի քարտեզները. Փաշինյան
-
21:35
Հեռախոսազանգերի միջոցով փորձում են Արցախի քաղաքացիներից տեղեկություններ հավաքագրել․ Արցախի ԱԱԾ
-
20:54
Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք․ Փաշինյանի հարցազրույցը CNN primanews հեռուստաընկերությանը
-
20:23
Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը
-
20:10
Փաշինյան-Ալիև-Միշել հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսին՝ Բրյուսելում
-
19:32
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 14 հիվանդ
-
18:31
Քիշնևում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը
-
18:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը
-
18:15
Մոլդովայում ընթանում է Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը
-
16:52
Վրաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին. Ղարիբաշվիլի
-
16:10
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 ասիճանով. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:45
Վարչապետը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին, զրույցներ ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ
-
15:40
Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել կառավարությունում՝ առկա մարտահրավերների քննարկման նպատակով
-
15:14
Ադրբեջանի ՊՆ-ն խեղաթյուրում է իրականությունը. Արցախի ՊՆ
-
14:27
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է․ ՀՀ ՊՆ
-
14:09
Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը
-
14:02
Ձեր հարուստ կառավարչական փորձը թույլ կտա հաղթահարել ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերները. Լուկաշենկոն՝ Փաշինյանին
-
13:48
Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը. Պուտինը ՝ Փաշինյանին
-
13:25
Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել. Շառլ Միշելը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
12:29
Արհեստական բանականություն, կրճատվող աշխատատեղեր, բարձր գնաճ. սպասումներ համաշխարհային տնտեսությունում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
22:09
Միրզոյան-Բայրամով. ինտենսիվ բանակցություններ Վաշինգտոնում
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթներ կիրականացնի
Խոնավություն՝ 59%
Քամի՝ 0 կմ/ժ