ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեդիան նման է դանակի. դրանով կարող ես տորթ կտրել կամ սպանել մարդուն. ընտրության հարց է. Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանն ապրիլի 28-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

«Մեդիան նման է դանակի. դրանով կարող ես տորթ կտրել կամ սպանել մարդուն. ընտրության հարց է:

Մեդիան երիտասարդներին կարող է հիանալի հարթակ տրամադրել կապերի հաստատման եւ նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերելու համար: Այնուամենայնիվ, այն կարող է նաեւ դառնալ հոգեկան առողջության հետ կապված խնդիրների աղբյուր, խախտել երիտասարդների մասնավոր կյանքի գաղտնիությունը, խթանել անօրինական բովանդակության տարածումը, այս հարցերի կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի մեզ համար՝ որպես ազգային խորհրդարանների անդամների: Շատ կարեւոր է, որ երիտասարդները լավ տեղեկացված լինեն այս կանոնակարգերի մասին:

Ավելին, թվային էկոհամակարգում, կիբերբուլինգը, առցանց վիրավորանքն ու կիբերագրեսիան հանդիպում են տարատեսակ դրսեւորումներով: Երիտասարդները պետք է պաշտպանված լինեն նման վարքագծից:

Պետությունների, կարգավորող ու կրթական մարմինների, քաղաքացիական հասարակության ու մասնավոր կառույցների պարտականությունն է ապահովել, որ ապագայում երիտասարդները լավ տեղեկացված լինեն, իսկ մեծահասակները՝ պատասխանատու: Մենք պետք է միասին աշխատենք, որ երաշխավորենք թվային միջավայրի անվտանգությունը ու երիտասարդների համար ապահովենք առողջ զարգացում»,- ասել է Սոնա Ղազարյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    22°  12° 
    05.05.2024
    20°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: