ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ո՞ր սցենարի դեպքում վճռականություն կցուցաբերեք և կկանխեք Ադրբեջանի նոր պատերազմական հանցագործությունները. Արմեն Գևորգյանի հարցը` Էդգար Ռինկևիչին

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ, ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գևորգյանը վեհաժողովի  ամառային նստաշրջանում հարց  է ուղղել Լատվիայի ԱԳ նախարար, Նախարարների խորհրդի նախագահ Էդգար Ռինկևիչին.

«Պարոն նախարար,

ԱՄՆ նախագահ Բայդենը երկու անգամ հյուրընկալել է Ժողովրդավարության գագաթնաժողովը, որտեղ որոշ անդամ երկրներ չեն հրավիրվել ժողովրդավարական սկզբունքներից նահանջելու պատճառով: Դրանցից մեկը Ադրբեջանի Հանրապետությունն է, որը ոչ միայն խարխլել է ժողովրդավարության չափորոշիչներն ու օրենքի գերակայությունը, այլև տարածաշրջանում բնիկ հայ ժողովրդի էթնիկական զտման գործունեություն է ծավալում:

Այս առումով կցանկանայի հարցնել` Ադրբեջանի պարագայում Ձեզ համար ո՞րն է կարմիր գիծը: Ո՞ր սցենարի դեպքում Նախարարների կոմիտեն առավել վճռականություն կցուցաբերի` ստիպելով  Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքի նորմերը և կկանխի նոր պատերազմական հանցագործությունները:

Շնորհակալություն»:

Լատվիայի ԱԳ նախարար, Նախարարների խորհրդի նախագահ Էդգար Ռինկևիչը պատասխանել է. «Ի պատասխան Հայաստանից հարգարժան անդամի հարցին` թույլ տվեք ասել, որ Կոմիտեի նախագահության մեր դերում ընդհանուր մի սկզբունք ունենք` միջազգային իրավունքի բոլոր նորմերը, նաև` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները պետք է ի կատար ածվեն: Յուրաքանչյուր անդամ պետություն պետք է պահպանի այդ նորմերը:

Ինչպես և արդեն պատասխանեցի Հայաստանի ու Ադրբեջանի մեր հարգելի անդամների նախորդ հարցերին, մտադիր ենք խնդրել բոլոր անդամ երկրներին, որպեսզի իրականացնեն բոլոր կոնվենցիաները, նաև` հարգեն բոլոր այն պարտավորությունները, որ երկրները ստանձնել են այս կազմակերպությանն անդամակցելիս, և միշտ այս սկզբունքն ամեն ինչից վեր ենք դասելու:

Չեմ կարծում, թե գունավոր գծերով տարանջատումն այս մեծ կազմակերպության ոգուն համահունչ լավագույն մոտեցումն է: Մենք լի ենք վճռականությամբ` ապահովելու, որպեսզի յուրաքանչյուր անդամ-պետություն հավատարիմ մնա միջազգային իրավունքի հիմնական կանոնադրություններին և կոնվենցիաներին, ինչպես նաև` Եվրոպական կոնվենցիաներին:

Շնորհակալություն»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    24 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: