ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2022-ին ՀՀ Զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 4570 դեպք

2022 թվականի ընթացքում ՀՀ Զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 4570 դեպք՝ նախորդ տարվա 6195-ի դիմաց: Նվազում է արձանագրվել 1625 դեպքով կամ 26.2%-ով: Արձանագրված դեպքերից 2874-ը կամ 63%-ը եղել են պատահարներ (2021 թվականին՝ 4060), 1696-ը կամ 37%-ը՝ հանցագործություններ (2021 թվականին՝ 2072), այդ թվում՝ 1028-ը կամ 61%-ը` զինվորական (2021 թվականին՝ 1478), 668-ը կամ 39%-ը` այլ ընդհանուր բնույթի (2021 թվականին՝ 594):

Նախորդ տարվա համեմատ պատահարները նվազել են 1183 դեպքով կամ 29.1%-ով, հանցագործությունները նվազել են 376-ով կամ 18.3%-ով: Ընդ որում, զինվորական հանցագործությունները նվազել են 450-ով կամ 30.5%-ով, իսկ այլ` ընդհանուր բնույթի հանցագործություններն աճել են 74-ով կամ 12.1%-ով:

Տվյալները ներկայացված են Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման մեջ, որն այսօր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացնում է Ազգային ժողովում։ 

Եթե 2021 թվականի ընթացքում արձանագրված 2072 հանցագործությունից 678-ը կամ 32.7%-ը են եղել ծանր և առանձնապես ծանր, որոնցից 261-ը` ծանր, իսկ 417-ը` առանձնապես ծանր, ապա 2022 թվականին արձանագրված 1696 հանցագործությունից ծանր և առանձնապես ծանր եղել են 250-ը կամ 17.8%-ը, որոնցից 161-ը` ծանր, 89-ը` առանձնապես ծանր: Նախորդ տարվա համեմատ ծանր հանցագործությունները նվազել են 100 դեպքով կամ 38.3%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 328 դեպքով կամ 78.6%-ով։

Ինչ վերաբերում է 89 առանձնապես ծանր հանցագործություններին՝ նշվում է, որ դրանցից 7-ը` հակառակորդի կողմից կատարված սպանության, 30-ը` հակառակորդի կողմից կատարված սպանության փորձի, 7-ը` սպանության, 6-ը` սպանության փորձի, 1-ը՝ սպանության նախապատրաստության, 25-ը՝ ռազմական դրության ժամանակ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, 5-ը՝ ռազմական դրության ժամանակ դասալքության, 3-ը՝ ռազմական դրության ժամանակ պետի կողմից իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության, իշխանության անգործության, 1-ը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու, 3-ը՝ պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործության և ագրեսիայի, 1-ը՝ խոշտանգման դեպքեր են:

2021 թվականին արձանագրված 417 առանձնապես ծանր հանցագործություններից 10-ը` հակառակորդի կողմից կատարված սպանության, 1-ը` սպայի կողմից կատարված սպանության, 3-ը՝ համածառայակցի կողմից կատարված սպանության, 40-ը` հակառակորդի կողմից կատարված սպանության փորձի, 11-ը՝ ռազմական դրության ժամանակ պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, 10-ը՝ ռազմական դրության ժամանակ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, 280-ը՝ ռազմական դրության ժամանակ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, 34-ը՝ ռազմական դրության ժամանակ դասալքության, 16-ը՝ ռազմական դրության ժամանակ պետի կողմից իշխանությունը  չարաշահելու, իշխանազանցության, իշխանության անգործության, 11-ը՝ պետության տարածքային
ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների, 1-ը՝ զինված ընդհարման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների դեպքեր են:

2022 թվականի ընթացքում ծառայության հետ կապված մահացել է 32 զինծառայող (2021 թվականին՝ 42), որոնցից՝ հակառակորդի կողմից սպանություն` 14, ավտովթարից` 2, անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու՝ 1, մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով՝ 3, հիվանդությունից` 4, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու՝ 2, ինքնասպանություն՝ 4, ականի պայթյունի՝ 1, սպանություն` 1:

Հաշվետու ժամանակաշրջանում ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 959 զինծառայող՝ նախորդ տարվա 1088-ի դիմաց, այսինքն՝ նվազում է արձանագրվել 129-ով կամ 11.9%-ով: Այդ թվում՝ 71 զինծառայող ստացել է ծանր մարմնական վնասվածքներ (2021 թվականին՝ 47), 679-ը` միջին ծանրության և թեթև մարմնական վնասվածքներ (2021 թվականին՝ 799): 959 մարմնական վնասվածքներից 380-ը կամ 39.6%-ը պատճառվել են հանցագործությունների հետևանքով (2021 թվականին՝ 292-ը կամ 26,8%-ը):

2022 թվականի ընթացքում արձանագրված 1696 հանցագործությունից 33-ով կամ 2%-ով հնարավոր չի եղել պարզել քրեական պատասխանատվության ենթակա անձանց ով լինելը: Այլ խոսքով՝ հանցագործությունների բացահայտումը կազմել է 98% (2021 թվականին՝ 99,3%):

2022 թվականի ընթացքում արձանագրված հանցագործությունների վիճակագրական վերլուծությունն ըստ ՀՀ ԶՈւ և այլ զորքերի հետևյալն է.

1696 հանցագործությունից 1682-ն արձանագրվել է ՀՀ ԶՈւ, իսկ 14-ը ` ՀՀ ԱԱԾ Սահմանապահ
զորքերի, Ոստիկանության զորքերի զորամասերում (2021 թվականին՝ 2072-ից՝ 2060-ը ՀՀ ԶՈւ, իսկ 12-ը` ՀՀ ԱԱԾ ՍԶ, ՈԶ-ում):

2022 թվականի ընթացքում հանցագործություններ են արձանագրվել ներքոհիշյալ զորամիավորումներում և պաշտպանական շրջաններում. 1-ին բանակային կորպուսում՝ 81 (2021 թվականին` 86), 2-րդ ԲԿ-ում` 260 (2021 թվականին` 190), 3-րդ ԲԿ-ում` 225 (2021 թվականին` 159), 4-րդ ԲԿ-ում` 76 (2021 թվականին` 121), 5-րդ ԲԿ-ում` 159 (2021 թվականին` 159), ՀՀ ՊՆ այլ զորամասերում` 403 (2021 թվականին` 440), ԼՂՀ ՊԲ-ում` 478 (2021 թվականին` 359), ՀՀ ՈԶ-ում՝ 1 (2021 թվականին՝ 5), ԱԱԾ ՍԶ-ում` 13 (2021 թվականին` 7):

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հաշվետու ժամանակաշրջանում, զինվորական հանցագործությունների մեջ առավել տարածված են մնում զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների դեմ ուղղված, ինչպես նաև զինվորական ծառայություն կրելու կարգի դեմ ուղղված հանցագործությունները:

Հաշվետու ժամանակահատվածում հանցավորության մակարդակը սպաների շրջանում որոշակի նվազում է գրանցել:

Մասնավորապես՝ 2021 թվականի ընթացքում արձանագրվել է սպաների կողմից կատարվա] հանցագործությունների 274 դեպք, 2022 թվականին դրանց թիվը կազմել է 246, այսինքն՝ նվազել է 28-ով կամ 10%-ով:

2022 թվականի ընթացքում ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 98 դեպք (2021 թվականին՝ 213):

Աննա Վարդապետյանն ասաց, որ ոչ կանոնադրային հարաբերությունները ինքնասպանության երևույթների թիվ մեկ պատճառն են։ 

«Ինքնասպասնությունն ագրեսիայի դրսևորման մի ձևն է տվյալ դեպքում։ Սպանությունները, ինքնասպանությունները  բանակում պետք է դիտարկել մեկ երևույթի շրջանում՝ նույն ագրեսիան է,  մի դեպքում ուղղված անձի կողմից դեպքի ինքն իրեն, մյուս դպքում՝ դեպի դուրս։ Պատճառները, իմ գնահատմամբ, թքնված են բացառապես ոչ կանոնադրային հարաբերությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների խրախուսման մեջ։ 

Հաղորդումն ամոբղությամբ՝ այստեղ։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: