Զգոն եղեք և պահպանե՛ք ֆինանսական անվտանգության կանոնները. ՀԲՄ
Հաշվի առնելով, որ ֆինանսական համակարգում պարբերաբար ակտիվանում են ֆինանսական զեղծարարության տարբեր դեպքերը, ևս մեկ անգամ հորդորում ենք զգոն լինել և պահպանել բանկային տվյալների օգտագործման անվտանգության կանոնները: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի բանկերի միությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «ՀԻՇԵՔ՝ առևտրային բանկերն անում են առավելագույնն իրենց հաճախորդների հաշիվների ու քարտերի անվտանգությունն ապահովելու համար: Սակայն այդ հարցում առավելագույն արդյունքի ապահովումն առաջին հերթին կախված է հաճախորդից։
Պահպանելով մի քանի պարզ կանոններ և առաջնորդվելով բանկերի կողմից հրապարակվող անվտանգության ուղեցույցերով, դուք կխուսափեք հնարավոր զեղծարարություններից և չեք կրի ֆինանսական կորուստներ։
Հորդորում ենք ոչ մի դեպքում երրորդ անձանց չտրամադրել Ձեր նույնականացման և բանկային տվյալները, մասնավորապես՝
Անձնագրի, նույնականացման քարտի և սոցիալական քարտի համարը,
Բանկային քարտի 16-նիշ համարը,
Բանկային քարտի CVV/CVC կոդը և PIN-կոդը,
SMS-ով ստացված նույնականացման կոդերը,
Մի քննարկեք և տրամադրեք Ձեր անձնական տվյալները նամակագրության հավելվածների միջոցով (Viber, WhatsApp, Messenger, Telegram և այլն)։
Եթե որևէ բանկի անունից ստանում եք կասկածելի զանգ, էլեկտրոնային նամակ կամ հաղորդագրություն, որոնց միջոցով ձեզ առաջարկում են աննախադեպ արտոնյալ պայմաններով ֆինանսական ծառայություններ կամ պարզվում է, որ դուք դրամական շահում ունեք, ապա անհրաժեշտ է, որպեսզի դուք կապ հաստատեք ձեզ սպասարկող բանկի հետ՝ զանգի կամ հաղորդագրության իսկությունը ստուգելու համար։
ՀԻՇԵՔ՝ բանկերը հաճախորդներից երբեք չեն պահանջում տրամադրել քարտի ամբողջական վավերապայմանները, մոբայլ բանկինգ հավելվածի գաղտնաբառը, ինչպես նաև իբրև անվտանգության նկատառումներով հաշվի գումարը մեկ այլ հաշիվ տեղափոխել:
Առևտրային բանկերի պրոդուկտների, ծառայությունների, ինչպես նաև տարբեր ակցիաների վերաբերյալ հավաստի տեղեկատվությունը հասանելի է բանկերի պաշտոնական կայքերում և սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում։ Անհրաժեշտ տեղեկատվությունը հնարավոր է ստանալ նաև բանկերի զանգերի կենտրոններից։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 37%
Քամի՝ 3,6 կմ/ժ