ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն կարգելի երրորդ երկրներ ապրանքների արտահանումը՝ դրանք Ռուսաստան վերաարտահանելը բացառելու համար

Եվրահանձնաժողովն առաջարկել է ներդնել երրորդ երկրներ արտահանումը սահմանափակելու հնարավորություն՝ հակառուսական պատժամիջոցները շրջանցելու դեմ պայքարի շրջանակներում: DPA-ի տարածած լուրին անդրադարձել է ՌԻԱ նովոստին։

«Ինչպես երեկ հայտնի է դարձել գործակալությանը, Եվրահանձնաժողովի այս առաջարկը՝ որպես սահմանափակող միջոցների տասնմեկերորդ փաթեթի մաս, ուղարկվել է անդամ երկրներին»,-գրում է թերթը։

DPA-ն նշում է, որ նախատեսվում է օրինական հնարավորություն ստեղծել երրորդ երկրներ արտահանումը սահմանափակելու համար՝ որպես պատժամիջոցները շրջանցելու կասկածելի դեպքերի կանխարգելիչ միջոց։ Եթե դա բավարար չէ, ապա երկրորդ փուլում կարող են արգելք դնել որոշակի ապրանքների արտահանման վրա։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու երկակի օգտագործման ապրանքներին։ Որպես օրինակ՝ DPA-ն բերել է գիշերային տեսողության սարքեր, որոնք օգտագործվում են որսորդների և անվտանգություն ապահովող ընկերությունների, ինչպես նաև զինվորների կողմից:

«ԵՄ անդամ 27 երկրների մշտական ներկայացուցիչներն առաջարկը կքննարկեն հաջորդ չորեքշաբթի։ Նպատակը մինչև այս ամսվա վերջ պատժամիջոցների տասնմեկերորդ փաթեթն ընդունելն է»,-ասվում է հոդվածում։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: