ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն ու Հնդկաստանն աշխատում են ուղիղ ավիահաղորդակցություն բացելու ուղղությամբ. դեսպան

Հայաստանն ու Հնդկաստանն աշխատում են 2 երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն բացելու ուղղությամբ։ Այս մասին հայ-հնդկական ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ–ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան

Դիվանագետը նշել է, որ Երևանի և Նյու Դելիի միջև ուղիղ չվերթերի գործարկումը կողմերի խնդիրներից մեկն է` ուղղված համագործակցությունը զարգացնելուն, և երկու երկրների կառավարություններն այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում։

Նրա կարծիքով` գյուղատնտեսության, սննդամթերքի վերամշակման, կրթության և զբոսաշրջության ոլորտներում գործընկերությունն ընդլայնելուն նպաստող շփումներ հաստատելու հնարավորություն կա։

«Հայաստանն աջակցում է Հնդկաստանին միջազգային բոլոր ֆորումների ժամանակ։ Բոլորովին վերջերս վարչապետների և արտգործնախարարների մակարդակով այցեր են տեղի ունեցել։ Հուսով ենք, որ առաջիկա ամիսների և տարիների ընթացքում այդ շփումները կշարունակվեն», – նշել է դեսպանը։

Նա փաստել է երկկողմ կապերի ակտիվացումը` առանձնացնելով պաշտպանական ոլորտը, որտեղ փոխգործակցությունը լուրջ բնույթ է ձեռք բերել։

Դիվանագետը կարծում է, որ կողմերը կարող են փոխգործակցություն հաստատել նաև ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Նա մատնանշել է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման մեջ հնդկական ներդրումների անհրաժեշտությունը` հիշեցնելով այն համաձայնագրի մասին, որը 2021 թվականին ստորագրվել է Ներդրումների աջակցման կենտրոնի և «Invest India»–ի միջև։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 77%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    24°  12° 
    12.05.2024
    22°  11° 
    13.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: