Հայաստանն ու Հնդկաստանն աշխատում են ուղիղ ավիահաղորդակցություն բացելու ուղղությամբ. դեսպան

Հայաստանն ու Հնդկաստանն աշխատում են 2 երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն բացելու ուղղությամբ։ Այս մասին հայ-հնդկական ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ–ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Դիվանագետը նշել է, որ Երևանի և Նյու Դելիի միջև ուղիղ չվերթերի գործարկումը կողմերի խնդիրներից մեկն է` ուղղված համագործակցությունը զարգացնելուն, և երկու երկրների կառավարություններն այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում։
Նրա կարծիքով` գյուղատնտեսության, սննդամթերքի վերամշակման, կրթության և զբոսաշրջության ոլորտներում գործընկերությունն ընդլայնելուն նպաստող շփումներ հաստատելու հնարավորություն կա։
«Հայաստանն աջակցում է Հնդկաստանին միջազգային բոլոր ֆորումների ժամանակ։ Բոլորովին վերջերս վարչապետների և արտգործնախարարների մակարդակով այցեր են տեղի ունեցել։ Հուսով ենք, որ առաջիկա ամիսների և տարիների ընթացքում այդ շփումները կշարունակվեն», – նշել է դեսպանը։
Նա փաստել է երկկողմ կապերի ակտիվացումը` առանձնացնելով պաշտպանական ոլորտը, որտեղ փոխգործակցությունը լուրջ բնույթ է ձեռք բերել։
Դիվանագետը կարծում է, որ կողմերը կարող են փոխգործակցություն հաստատել նաև ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Նա մատնանշել է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման մեջ հնդկական ներդրումների անհրաժեշտությունը` հիշեցնելով այն համաձայնագրի մասին, որը 2021 թվականին ստորագրվել է Ներդրումների աջակցման կենտրոնի և «Invest India»–ի միջև։
-
19:43
Բելգիան որոշել է դեսպանություն բացել Հայաստանում
-
19:24
Փոխզիջումներ են պետք․ ԵՄ-ն` Արմեն Գրիգորյանի և Ալիևի օգնական հանդիպման մասին
-
19:11
Տրանսպորտ չունեցող արցախցիներին ՀՀ տեղափոխելու համար Ստեփանակերտում գործում է հատուկ խումբ
-
19:00
Այսօրվա բանակցությունները բավականին կառուցողական էին․ Հիքմեթ Հաջիև
-
18:55
Արմեն Գրիգորյանը Բրյուսելում Հաջիևի հետ հանդիպումից հետո կմեկնի Բեռլին
-
17:56
Պետք է հրատապ մարդասիրական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ. Բորել
-
17:52
Փաշինյանը պաշտոնից ազատել է Արման Պետրոսյանին
-
17:48
Էրդողանը հայտնել է, թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանին հեռախոսազրույցի ընթացքում
-
17:28
Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 19 հազար անձ
-
17:22
Պուտինը և Ռաիսին քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը
-
17:22
ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Արցախի բնակչությանը օգնություն տրամադրելու հարցում
-
17:15
Ադրբեջանական զինված ծառայողները սպանել են 18 քաղաքացիական անձի, այդ թվում՝ 6 երեխա. Թաթոյան
-
17:06
ԱՄՆ կառավարությունը ԼՂՀ-ից բռնի տեղահանվածների համար հատկացնում է 11.5 մլն դոլար
-
16:54
Եվրահանձնաժողովը 5 մլն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
16:46
Հոկտեմբերի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի օր
-
16:44
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ ՆԳ նախարարի այցերը Երևան
-
16:31
ԼՂ-ից դեպի Հայաստան ուղևորված որոշ ընտանիքներ ճանապարհի խցանման պատճառով վերադարձել են
-
15:33
Ցանկացած դիտորդական առաքելություն Ղարաբաղում կարող է այնտեղ լինել միայն Բաքվի համաձայնությամբ. Կրեմլ
-
15:00
Ոչ մի տեսակի հումանիտար օգնություն չի կարող սփոփել տառապանքը, որի միջով մարդիկ անցնում են այժմ. Փաուեր
-
14:48
Ինչու ԱՄՆ-ն սանկցիաներ չի կիրառում Ալիևի նկատմամբ. Յուրի Քիմի արձագանքը (News.am)
օրվա
շաբաթվա
ամսվա
-
12:59
ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞
-
20:10
Սահմանային լարվածության աճն ու նախագահի ընտրություններն Արցախում
-
21:13
Մոսկվան Թուրքիայի հարցում «մտրակի և բլիթի» յուրօրինակ քաղաքականություն է վարում
-
18:48
Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները
-
17:00
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. եղանակը Հայաստանում
-
19:15
BRICS-ի ընդլայնումը «չափազանց արևմտյան» աշխարհակարգը փոխարինելու փորձ է. Մակրոն
-
16:47
Շնորհակալություն, Ֆրանսիա
-
14:41
Եղանակը Հայաստանում․ առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
18:17
Հնդկաստանի պատվիրակության համար տեղի է ունեցել նաև ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտի արտադրանքի ցուցադրություն
-
16:13
ԱԽ քարտուղարը Աջիթ Դովալի հետ քննարկել է տիեզերական արդյունաբերության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը
Խոնավություն՝ 37%
Քամի՝ 7,2 կմ/ժ