ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանում մահապատժի են ենթարկել երկու մարդու՝ Ղուրանը այրելու և համացանցում աթեիզմ քարոզելու համար

news.sky.com

Իրանում մահապատժի են ենթարկել երկու մարդու՝ համացանցում աթեիզմ քարոզելու, հակաիսլամական քարոզչություն իրականացելու և Ղուրանը այրելու համար։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Երկրի դատական ​​համակարգի մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որ դատավճռի հիման վրա Սադրոլլա Ֆազելի-Զարեն դատապարտվել է մահապատժի: Նրան մեղադրանք է առաջադրվել մարգարեին և նրա մորը վիրավորելու, հավատուրացության, Ղուրանը այրելու, սուրբ հասկացությունները վիրավորելու համար:

Երկրորդ մահապատժի ենթարկվածը՝ Յուսեֆ Մեհրդադը, մեղադրվել է մարգարեին, կրոնական և իսլամական հասկացությունները վիրավորելու մեջ:

«Դատավճիռը ի կատար է ածվել այսօր առավոտյան»,- ասվում է դատարանի հայտարարության մեջ, որը մեջբերում է իրանական լրատվական գործակալությունը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    22°  10° 
    09.05.2024
    24°  13° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: