ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովը չի մասնակցել Տեղի մոտ ընթացող «ճշգրտումներին»

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը չի մասնակցել Տեղ գյուղի մոտ ընթացող «ճշգրտումներին»։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են հանձնաժողովի ղեկավար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Պատասխանում ասվում է, որ այս պահին փոխհամաձայնեցման փուլում է գտնվում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նիստերի և համատեղ ախշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի նախագիծը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գյուղի տարածքում ճշգրտման ենթակա 12-կիլոմետրանոց գծից խնդրահարույց է համարվել 5-կիլոմետրանոց հատվածը։ Սակայն հերթական ճշգրտումներից հետո տարածքը կրճատվել է ևս 1.4 կիլոմետրով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: