ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը չի ստացել այն սպառազինությունը, ինչը պատվիրել և ինչի համար վճարել է Ռուսաստանին. Արմեն Գրիգորյան

Հայաստանի Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել «Նովայա գազետա Եվրոպա» պարբերականին, որում իր մտքերն է ներկայացրել հանրապետության արտաքին քաղաքականության, մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին, փոխանցում է news.am-ը։

Լրագրող Յան Շենկմանի հետ զրույցի ընթացքում նա պատասխանել է այն հարցին, թե ինչով են պայմանավորված Արևելքի և Արևմուտքի միջև Հայաստանի «տարօրինակ պարերը»։

«Այստեղ տարօրինակ ոչինչ չկա։ Վերջին տարիներին աշխարհում անվտանգության ճարտարապետությունը և,  մասնավորապես, մեր տարածաշրջանում արմատականորեն փոխվել է։ Նախկինում ամեն բան պարզ ու հասկանալի էր։ Պայմանականորեն  ասած, մենք մտածում էինք, որ հնարավոր կլինի հեռախոսով զանգահարել և ասել․ «Ես խնդիր ունեմ»։ Ի պատասխան կասեին․ «Օքեյ, սիրելիս, մենք կօգնենք»։ Մենք փորձեցինք ու տեսնում ենք, որ այս մեխանիզմը չի աշխատում։ Պայմանագրային պարտավորությունները չեն կատարվում։ Անվտանգության մեր ողջ հայեցակարգը կառուցված էր սրա վրա, իսկ նորն առայժմ չկա։

Մեխանիզմները, որոնք պետք է ապահովեին Հայաստանի անվտանգությունը, փլուզվել են, նորերը չեն ստեղծվել։ Սա էլ հենց ճգնաժամն է»,- հայտարարել է Գրիգորյանը։

Նրա կարծիքով, տվյալ դեպքում նոր մեխանիզմներ և սպառազինության մատակարարումներ են անհրաժեշտ, «քանի որ օբյեկտիվորեն մենք չենք ստանում այն, ինչ պատվիրել ու վճարել ենք Ռուսաստանին»։

Ըստ նրա, խոսքը վերաբերում է մի քանի պայմանագրի, սա միակը չէ։

«Բացի այդ  մենք ակնկալում էինք ՀԱՊԿ-ից, որ այն կաշխատի անցած տարվա սեպտեմբերին հայկական տարածքների վրա  Ադրբեջանի ուղղակի ագրեսիայի ժամանակ։ Այն չաշխատեց և այդպես շարունակ»,- ասել է Գրիգորյանը։

Նա նաև խոստովանել է, որ քննարկումներ են եղել ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ՝ դա «բնական հակազդեցություն» անվանելով։

ՀՀ ԱԽ քարտուղարը նաև մեկնաբանել է լրագրողի այն միտքը, թե «ձեզ, կարծես թե, պատժում են այն բանի համար, որ ՌԴ-ից բացի գործ եք ունենում մեկ ուրիշի հետ»։

«Ինչ-որ բանում դուք ճիշտ եք, ինչ-որ բանում՝ ոչ։ Գնդակոծություններն ու սադրանքները տեղի են ունենում ոչ միայն այն ժամանակ, երբ մենք բանակցում ենք Արևմուտքի հետ։ 2018 թվականին, երբ Հայաստանում հեղափոխություն տեղի ունեցավ, մենք ասացինք, որ սա ներքին ժողովրդավարական գործընթաց է և արտաքին քաղաքականության վրա ազդեցություն չի ունենալու։ Եվ շարունակում էինք աշխատել Ռուսաստանի հետ, բայց դա էլ չէր երաշխավորելու մեր անվտանգությունը․ մենք ստացանք 2020 թվականի պատերազմը։ Եվս մի օրինակ։ 2013 թվականին նախագահ Սերժ Սարգսյանը որոշում ընդունեց Մաքսային միությանը միանալու մասին, որը հետագայում կոչվեց ԵԱՏՄ։ Նրան հասկացրեցին, որ եթե նա դա չանի, Լեռնային Ղարաբաղում խնդիրներ կլինեն։ Միությանը միանալու գլխավոր փաստարկը Սարգսյանի համար Ղարաբաղի անվտանգությունն էր։ Դրանից հետո մենք երկու պատերազմ ստացանք՝ 2016-ի ապրիլին և 2020-ի սեպտեմբերին»,- ասել է նա։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    18 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: