ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը հավաքել է 49,35%, Քըլըչդարօղլուն՝ 45% ձայն՝ քվեաթերթիկների 100%-ը մշակելուց հետո. TRT Haber

AP © Emrah Gurel

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49,35 տոկոսը՝ կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների ժամանակ քվեատուփերի 100 տոկոսը բացելուց հետո, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ապահովել է ընտրողների 45 տոկոսի աջակցությունը, հաղորդում է պետական ​​TRT հեռուստաալիքը, փոխանցում է News.am:

ATA դաշինքի թեկնածու Սինան Օգանը ստացել է 5,22%: Թեկնածու Մուհարեմ Ինջեն, ով հանել էր իր թեկնածությունը, ստացել է ձայների 0,43%-ը։ Թուրքիայի ԿԸՀ-ն վավեր է համարում նրա օգտին տրված ձայները։

Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները պատմական են կոչվում, քանի որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման 20 տարվա ընթացքում առաջին անգամ ընդդիմադիր թեկնածուն հաջողության հասնելու հնարավորություն ունի։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.12.2024
       
    06.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: