ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սամվել Բաբայանը հանրահավաքի անունից երկու ժամ ժամանակ տվեց Արայիկ Հարությունյանին

«Մենք պարտավոր ենք մեր երկիրն ազատ ու անկախ տեսնել, ինչպես հռչակել ենք»,-Ստեփանակերտում նախաձեռնած հանրահավաքի ժամանակ հայտարարեց նախաձեռնողը՝ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, փոխանցում է Panorama.am:

Հայտնելով, որ կան մարդիկ, որոնք լավ չեն գիտակցում կատարվողը և կազմակերնպված հավաքը իշխանության համար պայքար են դիտարկում, Բաբայանն ասաց. «Որևէ մրցակցություն չկա, որևէ խնդիր չունենք՝ ունենք լուրջ պրոբլեմ, որ կարող ենք դառնալ փախստական, եթե շարունակենք այս ձևով, երբ ամբողջ հանրությունը կողքից դիտորդի դերում է:

Ամբողջ խնդիրն այն է, որ երեկ Բրյուսելում հայտարարում են, որ Ադրբեջանը 86600 ք/կմ տարածք ունի, որտեղ ընդգրկված է Լեռնային Ղարաբաղը: Հայաստանը ճանաչում է այդ Ադրբեջանը, այն իր իրավունքն է»:

Նա հայտարարեց, որ իշխանությունը որևէ արձագանք չունի առկա խնդիրներին և այսօր էլ որևէ բան չի ասում:

«Կարգախոս են ձևակերպել՝ պայքարել մինչև վերջ: Ինչի՞ համար, այդ պայքարը ո՞ւր է տանում մեզ՝ ոչ ոք չի ասում: Մեզ որևէ պայքար պետք չէ, մենք պետք է ապրենք, արարենք ստեղծագործենք և լինենք պաշտպանված: Սա է մեր ապագան և մենք պետք է գնանք այս ճանապարհով»,-հայտարարեց Բաբայանը:

Չևակերպելով 5 կետերը ՊԲ նախկին հրամանատարն ասաց, որ պետք է անհապաղ կատարվեն դրանք:

Ըստ նրա՝ առաջինն արցախցիների պաշտպանությունն է՝ պրոֆեսիոնալ բանակով, որովհետև առանց դրա արցախցին ոչինչ չի կարող անի:

Երկրորդը դեմոգարֆիան է, ինչի համար, Բաբայանի խոսքով՝ պետք է տնտեսությունը վերականգնել, որ ծնելիությանը զարկ տան:

Նրա ներկայացմամբ՝ թոշակառուների խնդրի լուծումն է, որ սոցիալական այս վիճակից դուրս բերեն նրանց:

«Եթե մենք չենք կարողանալու այդ խնդիրները լուծել և այդ պատասխանատվության տակ մտնել, ուրեմը կորցնելու ենք Արցախը»,-հայտարարեց Սամվել Բաբյանը և ներկաներին կոչ արեց ինչքան պետք է կանգնեն այդ հրապարակում և պահանջեն խնդիրների լուծումը ու եթե հավաքվելու են ու գնան, ապա արդյունքի չեն հասնի:

Նա վստահեցրեց, որ 5 կետը 100 օրում են անելու:

Այնուհետև ընդերցվեց հայտարարության տեքստ, որով Արցախի Հանրապետության նախագահից պահանջում են Սամվել Բաբայանին նշանակել պետնախարար:

Բեմ հրավիրվեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, որը հայտնեց որ ուղերձը կփոխանցի նախագահին և երկրում սկսելու են քաղաքական կոնսուլտացիաները և դիտարկելու են բոլոր առաջարկները:

Սամվել Բաբայանը հայտարարեց, որ իրենց պատասխանը պետք է երկու ժամից, որպեսզի որոշեն իրենց հետագա անելիքը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    10.10.2024
       
    11.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: