Բորելը պատժամիջոցների կոչ է արել՝ սահմանափակելու համար ռուսական նավթի ձեռքբերումը Հնդկաստանի կողմից

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Financial Times-ի (FT) հարցազրույցում ասել է, որ Եվրամիությանը հայտնի է, որ Հնդկաստանը մեծ ծավալով ռուսական նավթ է գնում՝ վերամշակելուց հետո Եվրոպային վաճառելու համար։ Բորելի կարծիքով՝ ԵՄ-ն պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկի Հնդկաստանի հանդեպ՝ ռուսական նավթի ձեռքբերումը կանխելու համար, փոխանցում է NEWS.am-ը:
«Եթե դիզելային վառելիքը կամ բենզինը Եվրոպա է գալիս Հնդկաստանից և արտադրվում է ռուսական նավթից, ապա դա, անշուշտ, պատժամիջոցների շրջանցում է, և ԵՄ անդամ երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
FT-ն նշել է, որ Հնդկաստանը դարձել է ռուսական հում նավթի ամենամեծ գնորդներից մեկն Ուկրաինայում ռազմական հակամարտության սկսվելուց հետո։ Հնդկական նավթավերամշակող ձեռնարկությունները սկսել են մեծ ծավալով շահույթ ստանալ ի հաշիվ զգալի զեղչով ռուսական հում նավթի ձեռքբերման։
Վերամշակումից հետո վառելիքը Հնդկաստանից մատակարարվում է Եվրամիության եկրներ։ Այդ առևտուրը չի խախտում ավելի վաղ Ռուսաստանի դեմ մտցված պատժամիջոցները, սակայն ենթարկվում է քննադատության նրանց կողմից, ովքեր կոչ են անում ավելի կոշտ սահմանափակումներ մտցնել, գրել է FT-ն։
Ժոզեպ Բորելի խոսքով՝ ռուսական նավթի գների սահմանափակումը, որը 2022թ. դեկտեմբերին մտցրին G7-ի, Եվրամիության երկրները և Ավստրալիան մեկ բարելը 60 դոլարի չափով, թույլ է տվել կրճատել Ռուսաստանի վառելիքի վաճառքից ստացվող եկամուտները։ «Այն, որ Հնդկաստանը ռուսական նավթ է գնում, նորմալ է։ Մեր սահմանափակումների շնորհիվ Հնդկաստանը կարող է շատ ավելի էժան նավթ գնել։ Իսկ որքան քիչ փող ստանա Ռուսաստանը, այնքան լավ»,- ավելացրել է նա։
Միևնույն ժամանակ, Բորելն ընդգծել է, որ եթե հնդկական կողմն օգտագործի ռուսական նավթը եվրոպական երկրներին վերավաճառելու համար, «անհրաժեշտ կլինի գործել»։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարի կարծիքով՝ ցանկացած մեխանիզմ, որը թույլ կտա կրճատել ռուսական նավթի վաճառքը, պետք է իրականացվի Եվրամիության երկրների «ազգային իշխանությունների» կողմից։
-
21:46
Ես հույս ունեմ, որ իմ այս նամակը Ձեր մեջ կարթնացնի արժանապատվություն
-
21:32
Պապիկյանի փոխարեն Տուլայում ԱՊՀ երկրների ՊՆ նախարարների խորհրդի նիստին մասնակցել է Արտակ Տոնոյանը
-
21:19
Հայաստան է ժամանել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 97 հազար 735 անձ
-
21:14
Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը
-
19:11
Տիգրան Խաչատրյանը ԵՄ դեսպանին ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքները
-
19:06
«Ղարաբաղ Տելեկոմի»-ի հեռախոսահամարները Հայաստանի տարածքում կգործեն
-
18:55
Հռոմի ստատուտի վավերացման հարցով երեկ և այսօր շարունակվել է երկխոսությունը ՌԴ ԱԳՆ հետ, պատրաստ ենք երկկողմ պայմանագիր կնքել. Եղիշե Կիրակոսյան (Aysor.am)
-
18:49
Ադրբեջանի ԱԳ նախարարը և ՌԴ նախագահի խորհրդականը քննարկել են ԼՂ-ին առնչվող մի շարք հարցեր
-
18:41
Արցախից բռնի տեղահանվածների թիվը հասել է 93 000 -ի
-
18:27
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաստատել է Լևոն Մնացականյանի ձերբակալության մասին լուրը
-
17:15
Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին․ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն
-
17:12
Ադրբեջանը առևանգել և ձերբակալել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին
-
17:01
Հրատապ է անխոչընդոտ մարդասիրական օգնության ցուցաբերումը ինչպես ԼՂ-ում գտնվողներին, այնպես էլ այնտեղից հեռացածներին․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն
-
16:56
Աշխատանք՝ արցախահայության համար. Արդարադատության նախարարությունում և ենթակա մարմիններում կան թափուր հաստիքներ
-
16:48
Ղարաբաղից փախստականների գրեթե մեկ երրորդը երեխաներ են. ՅՈՒՆԻՍԵՖ
-
16:40
Ադրբեջանը մեղավոր է էթնիկ զտումների համար. The Economist
-
16:32
Հայաստանը պետք է խոստումը կատարի և բացի «Զանգեզուրի միջանցքը». Թուրքիայի պաշտպանության նախարար
-
16:06
Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
-
15:50
Հունաստանն առաջիններից է բարձրաձայնել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան. Իոաննիս Պլակիոտակիս
-
15:39
Եվլախում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:10
Սահմանային լարվածության աճն ու նախագահի ընտրություններն Արցախում
-
21:13
Մոսկվան Թուրքիայի հարցում «մտրակի և բլիթի» յուրօրինակ քաղաքականություն է վարում
-
18:48
Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները
-
17:00
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. եղանակը Հայաստանում
-
11:03
Սարգիս Ստեփանյանը՝ աշխարհի չեմպիոն
-
14:25
Հայաստանի հետ ոչ-ոքիից հետո Թուրքիայի հավաքականի մարզիչը պաշտոնանկ է արվել. ԶԼՄ
-
16:00
Հայաստանում այս շաբաթ կցրտի, այնուհետ կրկին տաքանա
-
18:59
Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին
-
17:00
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. եղանակը Հայաստանում
-
19:22
ՀԱՊԿ երկրների փրկարարները զորավարժություններ կանցկացնեն 2024 թվականին Ղազախստանում
Խոնավություն՝ 67%
Քամի՝ 0 կմ/ժ