ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միջազգային հարթակներում Կիպրոսն ու Հայաստանն արդյունավետ համագործակցում են. Ալեն Սիմոնյանը՝ Կիպրոսի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիպրոս Գիորգալիսին: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ձեւավորված միջպետական եւ բազմոլորտ հարաբերությունները: Նա երախտագիտություն է հայտնել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի գործընկերներին 2023 թվականի ապրիլի 6-ին «Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան եւ Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ» բանաձեւի միաձայն ընդունման համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:

Հանդիպմանն ընդգծվել է երկու խորհրդարաններում գործող համագործակցության հանձնաժողովների դերը՝ կարեւորելով օրեր առաջ ՀՀ ԱԺ Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակության այցը Կիպրոս: Բարձր է գնահատվել միջազգային տարբեր կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում բարեկամ երկրների պատվիրակությունների միջեւ սերտ եւ արդյունավետ համագործակցությունն ու փոխաջակցությունը: «Կիպրոս կատարած իմ պաշտոնական այցից մի միտք է տպավորվել, երբ գործընկերներս ասացին, որ Կիպրոսը պատրաստ է ստանձնել Հայաստանի փաստաբանի դերը Եվրամիությունում»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ Հայաստանը եւս պատրաստ է աջակցել Կիպրոսին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել 2023 թվականի ընթացքում Կիպրոսում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություն բացելու կառավարության որոշմանը: Այս համատեքստում խորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ փոխադարձության սկզբունքով Կիպրոսը Հայաստանում նույնպես ներկայացուցչություն կբացի:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը ողջույններ է փոխանցել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուին՝ հույս հայտնելով, որ նրան շուտով կհյուրընկալի Հայաստանում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: