Արամ Ա. Կաթողիկոսը Քուվեյթում «Կիլիկյան Ասպետ» շքանշանով պարգևատրեց Կիրակոս Գույումճեանին

Ս. Ներսէս Շնորհալի հայրապետի վախճանման 850-ամեակին առիթով համահայկական տարողութեամբ յատուկ նշումներ ու հանդիսութիւններ տեղի կ՛ունենան աշխարհի տարածքին:
Այս առիթով Քուէյթի Սրբոց Վարդանանց եկեղեցւոյ վերանորոգուած եւ Շնորհալի հայրապետին անունով վերանուանուած ներքնասրահին բացումը 11 մայիս 2023-ի երեկոյեան կատարեց Արամ Ա. կաթողիկոս, որ հովուապետական այցելութեամբ կը գտնուի Քուէյթ:
Յայտնենք, որ «Ս. Ներսէս Շնորհալի» սրահին վերանորոգման բարերարութիւնը ստանձնած էին քուէյթահայ ազգայիններէն տէր եւ տիկին Կիրակոս եւ Սիլվա Գույումճեաններն ու իրենց զաւակները:
Սրահի բացումէն ետք թեմի կաթողիկոսական փոխանորդ Պետրոս ծ. վրդ. Մանուէլեան շնորհակալութիւն յայտնեց նախ վեհափառին, ապա` Կիրակոս Գույումճեանին, որ ընդառաջելով թեմի փափաքին` ստանձնեց սրահի վերանորոգման բարերարութիւնը: Ապա ընթերցուեցաւ սրբատառ կոնդակը, ուր հայրապետը կ՛ըսէր. «Քաջածանօթ ենք այն սիրոյն ու նախանձախնդրութեան, զորս ցուցաբերած էք միշտ, եւ կը շարունակէք ցուցաբերել ընդհանրապէս Հայ եկեղեցւոյ եւ յատկապէս Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան նկատմամբ: Ուրախութեամբ կը վկայենք, որ այդ սէրն ու նախանձախնդրութիւնը դուք գիտցաք գործնապէս արտայայտել նաեւ Քուէյթի թեմէն ներս: Արդարեւ, երկար տարիներէ ի վեր Քուէյթ հաստատուած ըլլալով` ձեր կարեւոր ներդրումը ունեցաք թեմի կազմաւորման մէջ, եւ որպէս գործօն անդամ ազգային մարմիններուն` ձեր նիւթական օժանդակութիւնը չխնայեցիք` ի խնդիր թեմի առաւել բարգաւաճման: Օժանդակութեան ձեռք երկարեցիք ոչ միայն Սրբոց Վարդանանց եկեղեցւոյ եւ Ազգային վարժարանին, այլ նաեւ ձեր հիմնած «Ներսէս Շնորհալի» մրցանակին ճամբով քաջալեր հանդիսացաք ուսումնատենչ երիտասարդներու ու պատանիներու: Հայ թէ օտար մամուլի էջերուն մէջ ձեր ստորագրած յօդուածներով դուք պայքարեցաք ի խնդիր մեր ժողովուրդի արդար իրաւունքներու ձեռքբերման: Մենք կը հաւատանք, որ այս ծիրէն ներս ձեր տարած հետեւողական ճիգով միշտ արծարծ պիտի պահէք մեր ժողովուրդի արդար դատը, յատկապէս` օտար շրջանակներէ ներս»:
Հանդիսութեան աւարտին վեհափառ հայրապետը իր գնահատանքը յայտնեց Կիրակոս Գույումճեանին եւ կոչ ուղղեց ազգայիններուն` առաւելագոյն չափով օգտակար դառնալու համայնքի ծրագիրներուն:
Յայտնենք, որ Կիրակոս Գույումճեանին «Կիլիկեան ասպետ» շքանշանը շնորհուեցաւ շաբաթ, 13 մայիս 2023-ին, ի պատիւ Արամ Ա. կաթողիկոսին տրուած պաշտօնական ճաշկերոյթին:
Այս առիթով «Ազդակ»-ի ընտանիքը կը շնորհաւորէ Կիրակոս Գույումճեանը, որ թերթին հայերէն եւ արաբերէն բաժիններու աշխատակից է:
«Ազդակ» օրաթերթ
-
23:49
Արցախի ներկա ու նախկին նախագահները մասնակցել են ՀՀ առաջին Հանրապետության 105-ամյակի միջոցառմանը
-
21:58
Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ հող է նախապատրաստում ԼՂ բնակչության դեմ հերթական ագրեսիվ գործողության. ՀՀ ԱԳՆ
-
21:55
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել նախագահ Խաչատուրյանի հետ
-
21:17
Արմեն Ռուստամյանը գործուղվելու է Փարիզ և Լոնդոն
-
20:40
Փաշինյանը Ռուսաստանում հանդիպում կունենա Միշուստինի հետ
-
20:32
Ռուբեն Վարդանյանը՝ Սամվել Բաբայանի հետ հնարավոր համագործակցության մասին
-
20:29
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը. Արցախի ՊԲ-ն հերքում է
-
18:54
Արցախի ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարությունը
-
17:31
Անցկացվել է Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողություն
-
16:37
Արմեն Գրիգորյանը պանելային քննարկում է ունենալու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ
-
16:06
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
15:58
Նախագահն ու Ազգային ժողովը կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը՝ ընտրված ժողովրդավարական սկզբունքներով. Լուսինե Ավանեսյան
-
14:17
Հայ-ադրբեջանական բանակցություններում անկլավների հարցով քննարկվում են տարբեր սցենարներ
-
14:08
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
-
13:38
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Սլովակիա և Մոլդովա
-
13:15
Ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցրել Մեծ Հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը
-
13:00
Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ բավականին լարված. Փաշինյան
-
12:52
Հույս ունենք՝ Թուրքիայում ընտրություններից հետո կկարողանանք մեր հարաբերությունների կարգավորումը շարունակել. Փաշինյան
-
12:35
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում
-
12:08
Ալիևի երեկվա խոսքը շատ նման է բրյուսելյան պայմանավորվածությունից հրաժարվելուն. Փաշինյան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
12:29
Արհեստական բանականություն, կրճատվող աշխատատեղեր, բարձր գնաճ. սպասումներ համաշխարհային տնտեսությունում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
22:09
Միրզոյան-Բայրամով. ինտենսիվ բանակցություններ Վաշինգտոնում
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթներ կիրականացնի
Խոնավություն՝ 94%
Քամի՝ 1,03 կմ/ժ