Կասկածելի անձանց հետ կապ չհաստատել և ժամանակին տեղեկացնել ԱԱԾ-ին. Արցախի ԱԱԾ
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը՝ հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ծառայության կողմից ծավալվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում շարունակվում է բացահայտվել և չեզոքացվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Արցախի Հանրապետությունում ստեղծված գործակալական ցանցի գործունեությունը, որի ձևավորման համար հակառակորդի հատուկ ծառայությունների կողմից կիրառվում են տարբեր մեթոդներ և հնարքներ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԱԾ-ն:
Մասնավորապես, ադրբեջանական հետախուզական մարմնի ներկայացուցիչը, հանդես գալով որպես արտասահմանյան վերլուծական կենտրոնի, գիտահետազոտական ինստիտուտի, կամ նման կազմակերպություններում բարձր դիրք ունեցող ազգությամբ հայ և հայրենասեր՝ սոցիալական ցանցի միջոցով շփում է հաստատում հիմնականում ԱՀ պետական համակարգում աշխատող, շփման լայն շրջանակ ունեցող քաղաքացիների հետ: Որոշ ժամանակ շփվելուց հետո, առաջարկում է դրամական վարձատրության դիմաց ԱՀ վերաբերյալ գիտական հոդվածներ կամ վերլուծական զեկույցներ պատրաստել՝ շեշտելով, որ դրանք իբրև ծառայելու են ի շահ Արցախի: Նման առասպելով շփումների ընթացքում հետախուզական մարմնի ներկայացուցիչը հիմնականում փորձում է մեր քաղաքացու հետ հանդիպում կազմակերպել արտերկրում՝ նրա հետ համագործակցության պայմանագիր կնքելու և հետագա համագործակցությունն ընդլայնելու պատրվակով:
Մեկ այլ դեպքում, հետախուզական մարմնի ներկայացուցիչը, հանդես գալով որպես հայկական արմատներ ունեցող արտասահմանցի, սոցիալական ցանցի միջոցով շփումներ է հաստատում ԱՀ պետական համակարգում աշխատող անձանց հետ և հետևողական քայլերով ներքաշելով սիրային հարաբերությունների մեջ, փորձում է հանդիպում կազմակերպել արտերկրում: Ընդ որում, կասկածներ չառաջացնելու նպատակով, վերջիններս վիրտուալ շփման ընթացքում անգամ չեն փորձում ԱՀ վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ կորզել:
Նույնանման մեխանիզմ կիրառվում է նաև Պաշտպանության բանակում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների շրջանում: Այս անգամ Ադրբեջանի հետախուզական մարմնի ներկայացուցիչները սոցիալական ցանցերի միջոցով շփումներ են հաստատում ՊԲ զինծառայողների հետ և, որպես կանոն, ստեղծելով վիրտուալ սիրային հարաբերություններ, կորզում են տեղեկություններ զորամասերի, մարտական դիրքերի տեղակայման վայրերի, մարտական դիրքերում անձնակազմի, ռազմական տեխնիկայի, ՊԲ ներուժի և հնարավորությունների վերաբերյալ: Հավաքագրվող անձանց մոտ ստեղծելով հետագա հանդիպումների համար ֆինանսական և այլ շահագրգռվածության հիմքեր՝ նրանք հարմար պահի միջոցներ են ձեռնարկում տվյալ անձանց հետ արտերկրում հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ: Հատկանշական է, որ հավաքագրման հիշյալ փուլում գործընթացին կարող են ներգրավվել ավելի փորձառու հետախույզների, որոնք, ներկայանալով որպես հայկական զինված ուժերում առկա դժվարությունները և խնդիրները գիտակցող «հայրենասեր» քաղաքացիներ, նախկին զինծառայողներ, իսկ ներկայումս՝ արտասահմանում բնակվող գործարարներ, միջազգային կազմակերպության կամ որևէ հիմնադրամի անդամներ, դրամական վարձատրության դիմաց ռազմական բնույթի տեղեկություններ են հավաքում՝ աստիճանաբար ավարտին հասցնելով հավաքագրման գործընթացը:
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ակտիվ և հետևողական գործունեությունը՝ հավաստիացնելով, որ նմանատիպ դեպքերի բացահայտումը և խափանումը ծառայության առաջնահերթությունն ու հիմնական ուղղությունն է: Ծառայությունը միաժամանակ զգուշացնում է, որ վերոգրյալ գործընթացներում ներգրավված բոլոր անձինք բացահայտվելու և պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ: Նմանատիպ դեպքերից խուսափելու նպատակով Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ սոցիալական ցանցերով կամ այլ եղանակով կասկածելի անձանց հետ ծանոթություններ հաստատելուց, առավել ևս՝ նրանց հետ ԱՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր քննարկելուց և տեղեկություններ փոխանցելուց, իսկ նման իրավիճակում հայտնվելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել ԱՀ ԱԱԾ՝ զանգահարելով 047-94-41-26 և 41-26 թեժ գծի հեռախոսահամարներին, որը կօգնի նման անձանց խուսափել խիստ պատժից:
Տեղեկացնում ենք նաև, որ արդեն իսկ կան քաղաքացիներ, ովքեր հայտնվելով նման իրավիճակում, դիմել են ԱՀ ԱԱԾ՝ ապահովելով իրենց իսկ անվտանգությունն ու բնականոն կյանքը, ինչպես նաև կանխարգելելով թշնամու հետագա քայքայիչ գործունեությունը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ