ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն կրկնապատկել է Սյունիքին տրամադրվող օժանդակության չափը՝ դարձնելով 116 մլն եվրո

Եվրամիությունը կրկնապատկել է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում Սյունիքի մարզում իրականացվող ծրագրերի բյուջեն։ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառման շրջանակում այսօր՝ մայիսի 18-ին, այս մասին ասաց Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը՝ նշելով, որ նախաձեռնության հնգամյա բյուջեն 51 միլիոնից դարձել է 116 միլիոն եվրո, հաղորդում է News.am-ը: 

«40 միլիոնը լինելու է դրամաշնորհների տեսքով, 76 միլիոնը՝ վարկային միջոցների։ Ես համոզված եմ, որ հընթացս նոր անդամ –պետություններ կմիանեն մեզ՝ բաց հատվածները լրացնելու աջակցությամբ։ Իմ սրտում Սյունիքի համար շատ ջերմ անկյուն կա՝ հատկապես վերջին երկու տարիներին, երբ Սյունիքի համար շատ ծանր ժամանակներ են»,- ասաց Անդրեա Վիկտորինը։

Նախաձեռնության հիմնական նպատակը Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացումն է՝ տեղական զարգացման առաջնահերթություններին համապատասխան: «Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը մեկնարկել է այս տարվա հունվարին։

Դեսպանի խոսքով՝ ընտրվել են թիրախային ոլորտներ եվրոպական համատեղ ուժերով դրանց ուղղությամբ աշխատելու համար։ Աջակցությամբ հնարավորություն է ստեղծվում տրամադրելու դրամավարկային միջոցներ, վարկեր եւ դրամաշնորհներ, համատեղելու տեխնիկանական աջակցությունը եւ փորձագիտական ներուժը։

«Մենք հաջորդիվ աջակցելու ենք փոքր եւ միջին ձեռնարկությունների կարողությունների զարգացմանը։ Ներդրումներ ենք անելու փոքրածավալ համայնքային կրթության, զարգացման, կանաչ գյուղատնտեսության ոլորտներում, բնական ռեսուրսների ենթակառուցվածքներում։ Ես լիահույս եմ, որ այս ամենը դրական ազդեցություն կունենա մարզի համար»,- ընդգծեց Վիկտորինը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: