ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Խրիմյան թանգարանում առաջին անգամ ցուցադրվում է Ամենայն Հայոց Հայրապետության Գահը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, առաջին անգամը լինելով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Խրիմյան թանգարանում ի տես այցելուների է հանվել Ամենայն Հայոց Հայրապետության Գահը, որը մշտապես զետեղված է Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի թանգարանների տնօրինությունից։

«Նվիրական և գեղեցկակերտ Գահն ընծայաբերվել է Մայր Աթոռին Տ. Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի (1955-1994) գահակալության շրջանում՝ 1961 թ.: Գահի նվիրատուները Սուրբ Էջմիածնի պատմական թեմի՝ Պարսկահնդկահայոց վիճակի ազգայիններն են:

Այս առիթով, տարվույս մայիս 28-ին, ժ. 14:00,Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում, Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը հանդես կգա բանախոսությամբ՝ «Հայոց Հայրապետի նվիրական գահը և նվիրապետական նշանակները» խորագրով (գրանցման համար զանգահարել՝ 010 517-252, ուղարկել հաղորդագրություն Թանգարանների էջին):

Սիրով հրավիրում ենք ի մոտո տեսնելու նվիրական Գահը և լսելու բանախոսությունը»,- նշված է հայտարարությունում։ 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: