Շուշիի Կերպարվեստի թանգարանի բակում գտնվող քանդակների պուրակն ամբողջությամբ վերացվել է
Կերպարվեստի թանգարանի բակում գտնվող քանդակների պուրակն ամբողջությամբ վերացվել է: Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը:
«2023 թվականի մայիսի 11-ին Շուշի կատարած իր այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է Շուշիի նախկին կերպարվեստի թանգարանում կազմակերպված Հեյդար Ալիևին նվիրված ֆոտոցուցահանդեսի բացմանը։ Տեսանյութում ակնհայտ երևում է, որ թանգարանի մուտքի մոտ տեղադրված քանդակներն այլևս չկան, չկան նաև թանգարանի սրահներում ցուցադրվող ստեղծագործությունները։ Շուշիի Կերպարվեստի թանգարանի հավաքածուն կազմող բոլոր ստեղծագործությունների վիճակն ու վայրը մնում է անհայտ։ Կարող ենք փաստել նաև, որ Շուշիի Կերպարվեստի թանգարանի բակում գտնվող ժամանակակից արվեստագետների քանդակների պուրակն ամբողջությամբ վերացվել է, իսկ ստեղծագործությունների ճակատագիրը նույնպես մնում է անհայտ։ Այդ մասին անդրադարձ էր եղել դեռ 2021 թվականի օգոստոսի 15-ին, Caucasus Heritage Watch-ի կողմից հրապարակված արբանյակային լուսանկարների շնորհիվ, որին անդրադարձել էր «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմը (Շուշիի կերպարվեստի թանգարանի «Քանդակների պուրակի» ավերումը)։
Ադրբեջանի կողմից տեղահանվել է Շուշիի կերպարվեսի պետական թանգարանի ողջ հավաքածուն, ինչպես ցուցասրահներից, այնպես էլ թանգարանի մերձակայքից։ Թանգարանի ներքին բակում գտնվող կոթողային քանդակների պուրակը հիմնահատակ վերացվել է և, ելնելով տեսանյութից, մուտքի երկու կողմերում գտնվող երկու քանդակները նույնպես տեղում չեն։ Գեղարվեստական, մշակութային և պատմական արժեք ներկայացնող հարուստ հավաքածուի ներկայիս վիճակն ու վայրը մնում է անհայտ և տագնապալի։ Մեր արձագանքը Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի ավերումն ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսևորումն է, որը Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային կոնվենցիաների և հռչակագրերի մի շարք դրույթների կոպիտ խախտում և ոտնահարում է։
Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։
Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի»,- նշում է կայքը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 32%
Քամի՝ 2,57 կմ/ժ