ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը կկործանի Վրաստանի տնտեսությունը. Ղարիբաշվիլի

Վրաստանի հնարավոր միացումը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին, ինչպես պահանջում են արևմտյան երկրները, կվնասի երկրի ազգային շահերին և կկործանի նրա տնտեսությունը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով Կատարի տնտեսական ֆորումում։

«Եթե Վրաստանը միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ապա կկործանի իր տնտեսությունը, կվնասի իր ազգային շահերին ու ժողովրդի շահերին»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նա հիշեցրել է, որ երկու երկրների միջև տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 1 միլիարդ դոլար, ինչը ցուցանիշ է, որին ԵՄ երկրները հասնում են Ռուսաստանի հետ առևտրի ոլորտում մի քանի օրվա ընթացքում։

Բացի այդ, Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ 2008 թվականին Վրաստանի հակամարտությունից հետո արևմտյան երկրները շարունակել են առևտրատնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ և պատժամիջոցներ չեն կիրառել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.11.2024
       
    23.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: