ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոդուլային ատոմակայանների հնարավորություններին ծանոթանալու համար ՀՀ- ից ԱՄՆ կմեկնի պատվիրակություն

Կառավարությունը մտադրություն ունի զարգացնելու Հայաստանի միջուկային կարողությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով տարածված տեղեկությանը, ըստ որի՝ ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը:

«Ցավոք, մեր գործող  ատոմակայանը ունի մեկ վերջնաժամկետ, որից հետո այն չենք կարող շահագործել: Հիմա  մենք շատ ակտիվ մի քանի գործընկերների հետ բանակցում ենք ատոմակայան  կառուցելու հարցի շուրջ, այդ բանակցությունները վարվում են և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի, և երրորդ երկրների հետ: Հիմա դիտարկում ենք, թե այդ տարբերակներից որն է տնտեսապես ավելի շահավետ», - ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝  առաջիկայում Հայաստանից պատվիրակություն կմեկնի ԱՄՆ, որ տեղում ավելի մանրամասն ծանոթանան մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին:

Վարչապետը նշեց, որ մոդուլային ատոմակայանները կարող են ավելի ցածր, օրինակ, 70  մեգավատ  հզորություն ունենալ, որոնք կարելի է կտորներով կառուցել: Նա հիշեցրեց, որ ներկայիս ՀԱԷԿ-ը 400 մեգավատ է:

«Մյուս առաջարկները մեզ համար խնդրահարույց են, որովհետև միանգամից 1000 մեգավատանոց ատոմակայան են առաջարկում, մասնագետներն էլ ասում են, որ դեռ շատ հարցեր կան», - ընդգծեց վարչապետը
։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: