ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանը 2024 թվականին կհյուրընկալի ՎԶԵԲ-ի ամենամյա հավաքը

ebrd

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ամենամյա հավաքը 2024 թվականին տեղի կունենա Երևանում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Բանկը Հայաստանի կառավարության հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել իր հավաքը հաջորդ տարի Երևանում անցկացնելու մասին։

Հուշագիրը Սամարղանդում ստորագրել են ՎԶԵԲ-ի գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչին և Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Երևանում կայանալիք հավաքը կլինի Բանկի 33-րդ հավաքը։ Ամենամյա հավաքները Բանկի օրացույցում ամենակարևոր միջոցառումն է։

Հավաքի ընթացքում կկայանա Բանկի կառավարման խորհրդի նիստը, որը Բանկի բարձրագույն մարմինն է։

Հավաքի ընթացքում նախատեսված է նաև բիզնես ֆորում, որին կմասնակցեն բիզնեսի ներկայացուցիչներ, ներդրողներ, պետական չինովնիկներ, լրատվամիջոցներ․ նրանք կմասնակցեն պանելային քննարկումների։


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 59%
Քամի՝ 0 կմ/ժ
15 C°
 
30°  19° 
03.06.2023
31°  18° 
04.06.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: