Պաշտպանության նախարարների խորհուրդն անհրաժեշտ է համարում փոխել ՀԱՊԿ-ի և անդամ երկրների իրավական բազաները
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Պաշտպանության նախարարների խորհրդի անդամներն անհրաժեշտ են համարում փոխել կազմակերպության և դրա անդամների իրավական բազաները՝ ապահովելու հավաքական անվտանգության ուժերի գործադրման վերաբերյալ որոշումների ընդունման օպերատիվությունը։ Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այդ մասին այսօր Խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինը։
Նա նշել է, որ անցկացված նիստի ձևաչափը, որին մասնակցել են ՀԱՊԿ բոլոր անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները, ինչպես նաև նրա գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովը և Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը, հնարավորություն ընձեռեց՝ կատարելու կազմակերպության գործունեության միջանկյալ ամփոփում, մշակելու կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման նոր ձևեր և եղանակներ:
«Բացի դրանից, մենք գործընկերների հետ քննարկեցինք ծագած մարտահրավերներին և սպառնալիքներին ճգնաժամային արձագանքման միջոցների արդյունավետության բարձրացման հարցերը», - հայտնել է նախարարը։
Բելառուսի ՊՆ մամուլի ծառայությունը նաև տեղեկացրել է, որ ՀԱՊԿ-ի Պաշտպանության նախարարների խորհրդի նիստում քննարկվել և հաստատվել է 2024 թվականին հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կառավարման մարմինների և կազմավորումների համատեղ պատրաստման պլանը, որի ամենանշանակալի իրադարձություններն են համատեղ հրամանատարաշտաբային և հատուկ զորավարժությունները Հավաքական ուժերի հետ։ Հաստատվել է նաև մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածում ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների համատեղ պատրաստման միջոցառումների ցանկը:
Բացի դրանից, Խորհուրդը որոշել է մի շարք փոփոխություններ կատարել 2023 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների համատեղ պատրաստության պլանում։ Պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները հաստատել են ՀԱՊԿ հավաքական ուժերի ապահովման համար նյութական միջոցների պաշարների մասին դրույթը և զինված ուժերի մատակարման իրերի կատալոգավորման միջպետական համակարգի մեթոդական փաստաթղթերը:
«Պաշտպանության նախարարների խորհուրդը որոշել է Հավաքական անվտանգության խորհրդին ներկայացնել «Միասին հանուն խաղաղության» մեդալի հաստատման փաստաթղթերը՝ այն անձանց պարգևատրման համար, որոնք ավանդ են ներդրել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության բնագավառում», - տեղեկացրել են մամուլի ծառայությունում։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ