Հայաստանի կողմից հակազդեցության բացակայության հետևանքով Թուրքիայի «ախորժակն» էլ ավելի է մեծանում

Մինչ իշխանական թևի կողմից պարբերաբար խոսվում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու, Թուրքիայի հետ սահմանների բացման գործընթացն արագացնելու, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, Թուրքիայի իշխանությունները էլ ավելի են կոշտացնում իրենց ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ։
Հասել ենք այն կետին, երբ Թուրքիան շարունակում է իրեն իրավունք վերապահել սպառնալիքներ հնչեցնել Երևանում կառուցված հուշարձանի համար։ Նախ Անկարան փակեց օդային տարածքը հայկական ավիաընկերությունների համար, այժմ էլ սպառնում է կիրառել լրացուցիչ միջոցներ, եթե հուշարձանը չապամոնտաժվի:
Պատճառը թերևս այն է, որ եթե վերջին տարիներին Թուրքիան չէր արժանանում որևէ հակազդեցության, հակադրության Հայաստանի իշխանությունների կողմից և այդ շարունակական լռության ներքո էր առաջ մղում իր շահերն ու պահանջները, ապա ներկայումս Անկարայի մոտ կա նույնիսկ վստահություն, որ ինչ պահանջ որ ներկայացվի, ՀՀ իշխանությունները կընթանան դրանք ի կատար ածելու ճանապարհով։ Եվ փաստացի օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանի իշխանությունների կողմից չկա որևէ հակազդեցություն, ընդհակառակը վերջիններս իրենց հայտարարություններով գնում են նրանց պահանջները բավարարելու ճանապարհով, Թուրքիայի իշխանությունների ախորժակն էլ ավելի է մեծանում, անպատժելիության զգացողությունն էլ ավելի է ամրապնդվում։
Իշխանությունների կողմից պարբերաբար անհարկի զիջումների գնալը հանգեցնում է նրան, որ նոր զիջումներ են պարտադրվում, նոր սպառնալիքներ են հնչեցվում։ Այդ թվում՝ Թուրքիայի իշխանությունները շարունակում են նաև իրենց ծավալապաշտական նկրտումներն առաջ քաշել։ Մինչ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ իրենց ընկալմամբ` Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության 29,8 հազար քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, թուրք արտգործնախարարը հայտնում է, որ «թուրքերի ուղին անցնում է Շուշայով, Ջաբրայիլով և Զանգեզուրով՝ հին թյուրքական երկիր, որտեղ նահատակների արյուն է թափվել»։
Իրականում գործ ունենք մի կողմից պարբերաբար նոր պահանջներ ներկայացնող, մյուս կողմից էլ անհարկի զիջումների գնացող, անարժանապատիվ խաղաղության դարաշրջան բացելու փորձեր անող կողմի հետ․․․
-
05:53
Վարչապետի աշխատանքային այցը Մոլդովայի Հանրապետություն ավարտվել է
-
22:01
Մոսկվայում հունիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ հանդիպումը
-
21:47
Կարծես թե Հայաստանն ու Ադրբեջանը դեմ չեն, որ սահմանագծման աշխատանքների համար հիմք վերցվեն 1975-ի քարտեզները. Փաշինյան
-
21:35
Հեռախոսազանգերի միջոցով փորձում են Արցախի քաղաքացիներից տեղեկություններ հավաքագրել․ Արցախի ԱԱԾ
-
20:54
Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք․ Փաշինյանի հարցազրույցը CNN primanews հեռուստաընկերությանը
-
20:23
Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը
-
20:10
Փաշինյան-Ալիև-Միշել հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսին՝ Բրյուսելում
-
19:32
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 14 հիվանդ
-
18:31
Քիշնևում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը
-
18:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը
-
18:15
Մոլդովայում ընթանում է Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը
-
16:52
Վրաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին. Ղարիբաշվիլի
-
16:10
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 ասիճանով. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:45
Վարչապետը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին, զրույցներ ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ
-
15:40
Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել կառավարությունում՝ առկա մարտահրավերների քննարկման նպատակով
-
15:14
Ադրբեջանի ՊՆ-ն խեղաթյուրում է իրականությունը. Արցախի ՊՆ
-
14:27
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է․ ՀՀ ՊՆ
-
14:09
Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը
-
14:02
Ձեր հարուստ կառավարչական փորձը թույլ կտա հաղթահարել ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերները. Լուկաշենկոն՝ Փաշինյանին
-
13:48
Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը. Պուտինը ՝ Փաշինյանին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
12:29
Արհեստական բանականություն, կրճատվող աշխատատեղեր, բարձր գնաճ. սպասումներ համաշխարհային տնտեսությունում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
22:09
Միրզոյան-Բայրամով. ինտենսիվ բանակցություններ Վաշինգտոնում
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթներ կիրականացնի
Խոնավություն՝ 63%
Քամի՝ 1,54 կմ/ժ