ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արիզոնայի օրենսդիր մարմինը հաստատել է ԼՂ ինքնորոշման իրավունքը

ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի օրենսդիր մարմինը հաստատել է Արցախի Հանրապետութեան (Լեռնային Ղարաբաղի) ինքնորոշման իրավունքը Արիզոնայի նահանգի Ներկայացուցիչների տան նախագահ Բեն Թոմայի հրապարակած հռչակագրով։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), հաղորդում է NEWS.am-ը։

«Մենք ողջունում ենք Արիզոնայի նահանգային ժողովի նախագահի հայտարարությունը, որով ճանաչում է Արցախի ինքնորոշման իրավունքը՝ կարևոր քայլ արցախահայության համար արդարության ճանապարհին», – նշել է ANCA-ի Ազգային խորհրդի անդամ Զանկու Արմենյանը: 

«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պայմաններում այս համերաշխության ցույցը մեր համայնքի շարունակական ջանքերի կարևոր մասն է՝ իրազեկելու այս ծավալվող մարդասիրական աղետի մասին և ապահովելու, որ Ադրբեջանը պատասխանատվություն կկրի հայ ժողովրդի դեմ իր չդադարող ագրեսիայի համար: Այս հռչակագիրը վկայում է Արիզոնայի ամերիկահայ համայնքի անխոնջ պաշտպանությունը, և ANCA-ն ակնկալում է շարունակել աշխատել նահանգի տեղական ակտիվիստների հետ՝ ապահովելու, որ մեր համայնքի ձայնը լսելի լինի կառավարության բոլոր մակարդակներում»:

Արիզոնայի հայ համայնքի ղեկավարներ Արթուր Արթենյանը և Վարդան Արաբյանը, աշխատելով ANCA-ի հետ համատեղ, գլխավորել են օրենսդրական ջանքերը: Հռչակագրում Արցախը նշվում է որպես «հայ ժողովրդի բնիկ հայրենիք, որը մի քանի հազարամյակ եղել է հայ մշակութային, քաղաքական և կրոնական կյանքի կենտրոն»:


Հռչակագիրը ողջունում է արցախահայության «ինքնորոշման իրավունքն իրացնելու և բռնությունից ու բռնաճնշումներից զերծ ապրելու ջանքերը, և ճանաչելով Արցախի իշխանությունը՝ միջազգային հանրությունը կարող է օգնել հանգուցալուծել այս դարավոր հակամարտությունը»։

Արիզոնայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Թոման այնուհետև հաստատում է աջակցությունը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշման իրավունքին և նրա շարունակական ջանքերին՝ զարգանալու որպես ազատ և անկախ ազգ, որպեսզի երաշխավորի իր քաղաքացիներին այն իրավունքները, որոնք բնորոշ են ազատ և անկախ հասարակությանը. Եվ ավելին, ես քաջալերում եմ Միացյալ Նահանգների կառավարությանը ամրապնդել մեր երկրի տնտեսական և մշակութային հարաբերությունները Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների հետ և շարունակել նպաստել տարածաշրջանի մարդասիրական և տնտեսական վերականգնմանը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: