ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հույս ունենք՝ Թուրքիայում ընտրություններից հետո կկարողանանք մեր հարաբերությունների կարգավորումը շարունակել. Փաշինյան

Միջազգային հանրությունը ճանաչում է Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումները և ընդգծում է  համոզվածությունը ՀՀ կառավարության  նվիրվածությանը ժողովրդավարական բարեփոխումներին: Ինչպես հայտնում է NEWS.am-ը այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռեյկյավիկում տեղի ունեցավ Եվրոպական խորհրդի երկրների գագաթնաժողովին, որին մասնակցել է նաև ինքը:

«Սա շատ կարևոր է մեր արտաքին քաղաքականության, միջազգային հարբերությունների տրամաբանության մեջ: Բայց նաև մեր խնդիրն է, թե ինչպես այս գործոնը տրանսֆորմացնել ՀՀ քաղաքացիների բարեկեցության, անվտանգության ավերլի բարձր աստիճանի»,-ասաց նա:

Փաշինյանն անդրադարձավ նաև Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններին՝ ասելով. «Մենք հույս ունենք, որ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո մենք կկարողանանք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացը բնականոն կերպով շարունակել: Սա նույնպես մեր օրակարգի կարևորագույն հարցերից է», - ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե պետք է հասկանալ, որ համաշխարհային առումով ապրում ենք ոչ սովորական ժամանակներում. ամենակարևոր պրոբլեմն անորոշությունն է:

Ըստ վարչապետի՝ աշխարհում կամ քիչ կան կամ չկան երկրներ, ովքեր անորոշության զգացումով չեն ապրում:

«Անորոշությունն այսօր միջազգային քաղաքականության թիվ 1 ձևակերպիչն է ու բնորոշումը, որովհետև, եթե դուք նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրների առաջնորդներին կամ վերնախավերին հարցնեք՝ ինչպիսի՞ն է լինելու աշխարհը մեկ, երկու կամ հինգ ամիս հետո, նրանցից կլսեք անորոշ պատասխաններ: Համենայնդեպս, ես ուզում եմ հավաստիացնել, որ այդ հարցը տալու առիթներ ունեցել եմ մեր գործընկերներին ու համոզվել եմ այս թեզի ճշմարտացիության մեջ: Ցավոք, աշխարհը շատ արագ տեմպերով փոփոխվում է ու աշխարհի փոփոխությունը սկսվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից: Մեզ հետ տեղի ունեցածն ու ունեցողը չենք կարող ու չպետք է դիտարկենք համաշխարհային գործընթացների կոնտեքստից կտրված, սա չափազանց կարևոր է խորքային պրոցեսները հասկանալու համար», - հայտարարեց վարչապետը:

Նա ընդգծեց՝ սպառնալիքները տեսանելի են ու Հայաստանի մեծագույն խնդիրն է կառավարել այդ սպառնալիքները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: