ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ

Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգվման դեպքով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը երեկ՝ մայիսի 28-ին, դիմել է ՄԻԵԴ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանը։

«Դիմել ենք միջանկյալ միջոց կիրառելու պահանջով՝ զինծառայողների կյանքի իրավունքը ապահովելու նպատակով։ Ադրբեջանը պետք է դատարանին ներկայացնի նրանց պահման պայմանները, բժշկական և այլ փաստաթղթեր։ Երբ դատարանն ուղարկի այդ պահանջն Ադրբեջանին, այդ ժամանակ պատասխանի ժամկետ կնշանակի», - նշեց Սամվելյանը։

Հիշեցնենք` մարտի 26–ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Մայիսի 27-ին միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի դարձավ նրանց առևանգել են ադրբեջանցիները։

ՊՆ–ն հրապարակել է նաև զինծառայողների անունները` Հարություն Յուրիկի Հովագիմյան և Կարեն Աշոտի Ղազարյան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    10.10.2024
       
    11.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: