ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը պատմության մեջ առաջին անգամ կազմել է մոտ 1 միլիարդ դոլար

Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 2022 թվականին կազմել է մոտ մեկ միլիարդ դոլար։ NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, Ազգային ժողովում 2022-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Ներդրումների մասով, ըստ միջանկյալ տվյալների, մենք անցած տարի ունենք 1 տրիլիոն 845 միլիարդ դրամի համախառն կուտակում, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կազմել է մոտ մեկ միլիարդ դոլար, որը մեր ՀՆԱ-ի 5․13 տոկոսն է»,- հայտարարեց Քերոբյանը։

«Նախապես պլանավորած 42 մլրդի փոխարեն 53 մլրդ 116 մլն դրամի կատարողական ենք ունեցել», - նկատեց Քերոբյանը։

Նա հիշեցրեց, որ օտարերկրյա ուղիղ ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշի մասով կառավարության թիրախը եղել է 6 տոկոսը, իսկ ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշի թիրախը եղել է 25 տոկոսը։

Քերոբյանի խոսքով՝ հիմա միջանկյալ տվյալներով այդ ցուցանիշը կազմում է 21․7 տոկոս,  բայց հաշվի առնելով, որ վերջնական տվյալները էապես ավելի բարձր են լինում, քան միջանկյալ տվյալները, կարծում են, որ բավականին մոտ կլինեն կառավարության դրած թիրախին։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հավելեց՝ ներդրումներ-ՀՆԱ 25 տոկոս ցուցանիշին հասնելու պարագայում կարող են ասել, որ սպառման վրա հիմնված տնտեսական աճից ներդրումների վրա հիմնված տնտեսական աճին անցումը, ինչի նպատակը դրել է կառավարությունը, իրականացվում է։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: