ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի կարողանանք աջակցել ձեր երկրին` դուրս գալու այս դժվարին իրավիճակից. Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ

2007 թվականին ընդունել ենք Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք, որով նախատեսված է գործողություն, հարգանք և մարդկանց իրավունքների պաշտպանություն: Արգենտինայի Հանրապետությունում ունենք մեծ հայկական համայնք, որն ինտեգրված է մեր հասարակությունում: Մենք` որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի կարողանանք աջակցել ձեր երկրին` դուրս գալու այս դժվարին իրավիճակից: Ցանկանում ենք զարգացնել դիվանագիտական, տնտեսական կապերը. ՀՀ ԱԺ լրատվական բաժնի փոխանցմամբ այս մասին ասել է Արգենտինայի Հանրապետության սենատոր, Սենատի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան:

Նրա գլխավորած պատվիրակությունը մայիսի 30-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հյուրերին ուղեցել են ԱԺ Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը, խմբի անդամներ Էլինար Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Արման Ղազարյանը և Սերգեյ Բագրատյանը:

Խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Բարեկամական խմբի անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 88%
Քամի՝ 0,51 կմ/ժ
13 C°
 
15°  13° 
04.10.2023
20°  12° 
05.10.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: