ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի հետախուզության ղեկավարը կարող է ստանձնել փոխնախագահի պաշտոնը

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը կարող է զբաղեցնել երկրի փոխնախագահի պաշտոնը։ Panorama-ի փոխանցմամբ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին չորեքշաբթի հայտնել է Hürriyet թերթը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։

Պարբերականի տեղեկություններով՝ հունիսի 3-ին երդվելուց հետո նոր ժամկետով վերընտրված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհայտարարի կառավարության նոր կազմը։ Նախարարների կաբինետը գրեթե ամբողջությամբ կթարմացվի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Հուլուսի Աքարը կարող են պահպանել իրենց պաշտոնները։ Ֆիդանը, որը գլխավորում է թուրքական հետախուզությունը, կարող է նախարարի պաշտոն ստանալ կամ ստանձնել անվտանգության հարցերով փոխնախագահի պաշտոնը։ Hürriyet-ըգրում է, որ այդ հարցը երկար ժամանակ քննարկվել է Անկարայում։

Պարբերականի տվյալներով՝ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը կարող է մտնել կառավարություն, նրա հնարավոր պաշտոնը չի նշվում։ Ավելի վաղ տեղական լրատվամիջոցները գրել էին, որ նա կարող է գլխավորել ԱԳՆ-ն։

Hürriyet-ը հայտնում է նաև նախկին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքի կաբինետում առաջիկա նշանակման մասին։ Նախօրեին Էրդողանը հանդիպել է նրա հետ, սակայն հանդիպումից հետո հայտարարություններ չեն արվել։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: