ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյան-Ալիև-Միշել հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսին՝ Բրյուսելում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ հուլիսի 21-ին։

Trend գործակալության հաղորդմամբ, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ այսօր Մոլդովայում տեղի ունեցած հնգակողմ՝ Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց  հանդիպումից հետո, փոխանցում է Aysor.am-ը։

«Մենք հնարավորություն ունեցանք անդրադառնալ այն բոլոր թեմաներին, որոնք քննարկել էինք մայիսին՝ Բրյուսելում։ Մենք քննարկել ենք հաղորդակցություններին, սահմանազատմանը, խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր։ Այս հանդիպումը շատ լավ հիմք դարձավ՝ նախապատրաստելու հաջորդ հանդիպումը, որը տեղի կունենա հուլիսի 21-ին՝ Բրյուսելում։ Դա նշանակում է, որ մենք քրտնաջան աշխատում ենք և մտադիր ենք աջակցել բոլոր դրական ջանքերին՝ ուղղված հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 29%
Քամի՝ 1,54 կմ/ժ
23 C°
 
26°  16° 
30.09.2023
25°  15° 
01.10.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: