ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարծես թե Հայաստանն ու Ադրբեջանը դեմ չեն, որ սահմանագծման աշխատանքների համար հիմք վերցվեն 1975-ի քարտեզները. Փաշինյան

Հայաստանը և Ադրբեջանն, ամենայն հավանականությամբ, դեմ չեն, որ սահմանագծման աշխատանքների համար հիմք վերցվեն 1975 թվականի քարտեզները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումից հետո հայ համայնքի հետ հանդիպմանը՝ անդրադառնալով արդյունքներին: 

«Ընդհանուր առմամբ պետք է քննարկումը համարեմ օգտակար»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց, որ Պրահայում պայմանավորվել էին, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթայի հռչակագրի հիման վրա: Ալմաթայի հռչակագիրը ստորագրվել է 1991 թ. դեկտեմբերին ԽՄ փլուզումից հետո: Ալմաթայի հռչակագիրն այն մասին էր, որ երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը՝ գոյություն ունեցող սահմանների շրջանակներում: 

«Պրահայում այդ պայմանավորվածությունը մենք ձեռք բերեցինք, իսկ Բրյուսելում մի քայլ էլ գնացինք առաջ, եկանք այն ըմբռնման, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 800 քկմ տարածքային ամբողջականությունը, իսկ ՀՀ-ն՝ Ադրբեջանի՝ 86.600 քկմ տարածքայի ամբողջականություն»,-ասաց վարչապետը:

Նա ընդգծեց՝ և ըմբռնումն այն է, որ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ձևաչափով, որը պետք է գործի կամ տեղի ունենա միջազգային ներգրավվածությամբ, որ այդ օրակարգը մոռացության չմատնվի:

«Այսօր շատ նախնական մի դետալ էլ կա, որը կարևոր է: Ինչու եմ ասում շատ նախնական, որովհետև պետք է ստուգենք Ադրբեջանի արձագանքն այսօրվա հանդիպմանը: Կարծես թե կողմերը դեմ չեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա սահմանագծման աշխատանքների համար որպես հիմք վերցվեն 1975 թվականի քարտեզները: Սա նշանակում և մեկ քայլ՝ վերահաստատելու 29.800 քկմ և 86.600 քկմ տարածքային ամբողջականությունը»,- հավելեց Փաշինյանը: 


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 27%
Քամի՝ 4,12 կմ/ժ
23 C°
 
26°  16° 
30.09.2023
25°  16° 
01.10.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: