ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չկա այնպիսի անկլավ, որը մեզ համար կարող է ճանապարհային անլուծելի խնդիր առաջացնել. ՀՀ վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ չկա այնպիսի անկլավ, որը երկրի համար կարող է  ճանապարհային անլուծելի խնդիր առաջացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց հունիսի 1-ին Մոլդովայում հայ համայնի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով հարցին, թե 1975 թ-ի քարտեզով Տիգրանաշենը Հայաստանի՞նն է, թե Ադրբեջանինը:

«Քաղաքական մակարդակով՝ մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ այնտեղ եղել է «Քյարքի»: Մենք ասում ենք, որ պետք է իրավական հիմքերը նայենք: Քաղաքական առումով, եթե կպարզվի, որ այդ քարտեզով Ադրբեջանինն է՝ մենք ոչ մի խնդիր չունենք»,-ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ դեռ փաստ չէ, որ Ադրբեջանը կուզի՝ Արծվաշենը վերադարձնի և Տիգրանաշենը վերցնի: Սակայն Փաշինյանը ցանկանում է, որ այդ հարցի արժեքը չգերագնահատվի:

«Այնպիսի անկլավ չկա, որը մեզ համար առաջացնի ճանապարհային այնպիսի խնդիր, որն անլուծելի է: Չկա այդպիսի հարց: Եթե ճանապարհն, օրինակ, այսպես չի կարող անցնել՝ այնպես կանցնի: Ոչ մի խնդիր չկա: Իրականում մենք մեր ճանապարհային ցանցն այսօր էլ Հանրապետությունում այնքան ենք զարգացնում, որ այդպիսի անլուծելի խնդիր չկա»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի կարծիքով՝ այդ անկլավների հարցով շատ թեմաներ օգտագործում են Հայաստանի հանրության վրա հոգեբանական ազդեցություն գործելու համար:

«Մենք ասում ենք, որ քաղաքական մակարդակում անկլավներն ընդունում ենք, իրենք էլ ընդունում են Արծվաշենը: Արծվաշենն էլ է անկլավ: Ենթադրենք, Ադրբեջանն ուզում է դա, ուրեմն՝ մենք էլ վերցնում ենք Արծվաշենը»,-նշեց նա:

Վարչապետը հավելեց՝ շատ հարցեր կան. օրինակ, թե քաղաքացիներն այդ ճանապարհը ոնց պետք է անցնեն, բազմաթիվ հարցեր պետք է համաձայնեցվեն: Վարչապետը հորդորեց թույլ չտալ, որ այդ թեման հոգեբանական ազդեցություն գործելու համար գործիք դառնա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: