Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է արել մեծացնել ռազմամթերքի արտադրությունը
ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է ավելի շատ պայմանագրեր ստորագրեն պաշտպանական ընկերությունների հետ՝ արտադրությունը մեծացնելու համար, քանի որ նրանց ռազմամթերքի պաշարները սպառվում են, ասել է ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Սթոլթենբերգը՝ կոչ անելով երկրներին հնարավորինս արագ ծախսել ՀՆԱ-ի առնվազն 2 տոկոսը, փոխանցում է rbc.ru-ն։
«Մենք պետք է ավելին անենք ամբողջ Հյուսիսատլանտյան դաշինքում՝ արտադրությունը մեծացնելու համար», - Օսլոյում Դաշինքի արտգործնախարարների երկօրյա հանդիպումից հետո հարցազրույցի ժամանակ ասել է նա։
«Այն, ինչ մեզ իրականում անհրաժեշտ է, պայմանագրերի ստորագրումն է, քանի որ այդ դեպքում արդյունաբերությունը պատրաստ կլինի ներդրումներ կատարել եւ մեծացնել արտադրությունը»,- ասել է նա։
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչներին հրավիրել է միանալ այս ամսվա վերջին Բրյուսելում պաշտպանության նախարարների հանդիպմանը։
ՆԱՏՕ-ի ղեկավարը հույս է հայտնել, որ դաշնակիցները կհամաձայնեցնեն նաեւ պաշտպանական արդյունաբերության գործողությունների ծրագիրը, երբ առաջնորդները հուլիսին հանդիպեն Վիլնյուսում։ Այս ծրագրում նշված են լինելու արտադրության եւ համատեղ գնումների ավելացման ուղիները, ինչպես նաեւ ֆունկցիոնալ համատեղելիության եւ ստանդարտացման հասնելու եղանակները:
Դաշինքը նաեւ համաձայնեցրել է զինամթերքի հետ կապված նոր սկզբունքները, որոնք վճռորոշ նշանակություն ունեն ռազմական պայքարի համար, ներառյալ 155 մմ հրետանային արկերը՝ երկրներին մեծ պաշարներ ապահովելու համար՝ ինչպես Ուկրաինային աջակցելու, այնպես էլ իրենց պաշտպանական կարիքների համար:
«Առայժմ դաշնակիցները սպառել են պաշարները, որպեսզի կարողանան աջակցել Ուկրաինային. սա կայուն ճանապարհ չէ, ուստի մենք պետք է մեծացնենք արտադրությունը՝ այս նոր եւ ավելի հավակնոտ նպատակներին հասնելու համար», - ասել է Սթոլթենբերգը:
Սթոլթենբերգն ասել է, որ քննարկումները դեռ շարունակվում են, բայց «մենք ակնկալում ենք, որ դաշնակիցները հնարավորինս շուտ կհասնեն 2 տոկոսի, քանի որ Ուկրաինայում պատերազմը ցույց է տվել դրա հրատապությունը»:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
