ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով մահացածների թիվը հասել է 288–ի

Հնդկաստանում երկաթուղային աղետի զոհ է դարձել 288 մարդ։ Տեղեկությունը հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով նահանգի հրշեջ ծառայության ղեկավար Սուդհանշու Սարանգիին։ Ըստ հնդկական լրատվամիջոցների` տուժել է շուրջ 900 մարդ։
Ողբերգությունը տեղի է ունեցել հունիսի 2-ի երեկոյան (Երևանի ժամանակով` 18:20) Օդիշա նահանգի Բալասոր քաղաքի շրջանում։ Ինչպես ավելի վաղ հայտնել է երկաթուղային տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը, ուղևորատար գնացքի 10-12 վագոններ դուրս են եկել գծերից։
Նրանց է բախվել ևս մեկ ուղևորատար գնացք։ Արդյունքում ռելսերից դուրս է եկել երեք վագոն։ Դրանից հետո տեղի է ունեցել ևս մեկ բախում՝ արդեն բեռնատար գնացքի հետ, որը կանգնած է եղել գծերին։
Վթարի վայր են մեկնել փրկարարներ և շտապօգնության ավելի քան 200 մեքենա: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։
Որոնողական աշխատանքները շարունակվում են. շրջված վագոններում դեռ կարող են ուղևորներ լինել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: