ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը կիսում է եղբայրական Հնդկաստանի ժողովրդի վիշտը․ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Հնդկաստանում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Հնդկաստանին Օդիշա նահանգում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ։

«Խորապես վշտացած ենք Օդիշա նահանգի Բալասորե քաղաքում տեղի ունեցած գնացքի ողբերգական վթարից: Հայաստանը կիսում է եղբայրական Հնդկաստանի ժողովրդի վիշտը:

Մեր սրտանց ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում վիրավորների շուտափույթ ապաքինման համար»,- ասված է ԱԳՆ-ի թվիթերյան միկրոբլոգում արված գրառման մեջ։

Հիշեցնենք, որ երկու մարդատար ու մեկ բեռնատար գնացքները բախվել են Բախանագա Բազար կայարանի մոտակայքում։ Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 19։20-ին։

Մարդատար գնացքներից մեկը Կալկաթայից Չեննայ էր ուղևորվում, երբ բախվել է Բանգալորից Կալկաթա ընթանալիս ռելսերից դուրս եկած բեռնատար գնացքին։ Ռելսերից դուրս եկած վագոններն ընկել են հարակից գծի վրա, ինչի հետևանքով դրանց է բախվել մյուս մարդատար գնացքը։

Միջադեպի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 288 մարդ, 900-ը վիրավոր են։ Երկրում մեկօրյա սուգ է հայտարարվել։


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 29%
Քամի՝ 1,54 կմ/ժ
23 C°
 
26°  16° 
30.09.2023
25°  15° 
01.10.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: