ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եթե կարողանանք պահպանել այս ընթացքը, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր. ԱԽ քարտուղար

Քիշնևում  սահմանների դելիմիտացիայի հարցով մենք որոշակի առաջընթաց ունեցել ենք,  չենք կարող ասել, որ վերջնական լուծված է այդ հարցը, սակայն առաջընթաց ունենք: Այս մասին «Լուրեր»-ի կիրակնօրյա հաղորդման ժամանակ ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխանցում է News.am:

«Բոլոր հարցերը կարևոր են և բոլոր հարցերը փոխկապակցված են միմյանց հետ: Ես համոզված եմ, որ եթե մենք հումանիտար հարցերում առաջընթաց ունենանք, այսինքն եթե բոլոր գերիները ազատվեն, անհայտ կորած անձանցղ մասին մենք կարողանանք ինֆորմացիա հայթայթել և հասկանալ նրանց ճակատագիրը, ինչպես նաև ապաշրջափակման հարցում, ԼՂ  հիմնախնդիրը, այսինքն՝ Ստեփանակերտ - Բաքու երկխոսության և քննարկումների վերաբերյալ, այսինքն անվտանգությունն ու իրավունքները քննարկվի այս ֆորմատով, կարծում եմ, որոշակի քայլերով առաջ ենք գնում»,- ասաց նա:

Հարցին, թե մոտենում ենք արդյոք խաղաղության պայմանգրի ստորագրմանը, ԱԽ քարտուղարն ասաց, որ բանակցությունները շատ ինտենսիվ են գնում և եթե կարողանան պահպանել այս ընթացքը, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր:

«Մեր տրամադրվածությունն այնպիսին է, որ գտնենք լուծումներ և այդ լուծումների շրջանակում առաջ տանենք խաղաղության օրակարգը և խաղաղության համաձայագիր ունենանք»,-ասաց նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    9 C°
     
    18°  12° 
    07.05.2024
    19°  10° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: