Ունենք մտահոգություններ, որ նաև հենց կանխամտածված կերպով փորձ է արվում ՀՀ-ից նորանոր տարածքներ պոկել. Միրզոյան
«Վերջին երեք տարիներին՝ 2021 թվականի մայիսի 21-ից սկսած, ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ ներխուժել են ՀՀ տարածք և նույնիսկ այն դեպքում, երբ լայնամասշտաբ հարձակման դեպք չկա, Տեղ գյուղի մոտ էլի տեսանք, որ թյուրըմբռնում կա»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե ինչու են ՀՀ իշխանությունները տարածքային ամբողջականությունը ճանաչելու համատեքստում անընդհատ շեշտում 29.8 հազար ք/կմ-ն և 86.6 հազար ք/կմ-ն, հայտնում է Panorama-ն:
Գեղամ Մանուկյանը նկատեց, որ Հայաստանը ճանաչել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, բայց թիվ չի հնչեցրել և սահմանազատման գործընթացները մինչև հիմա ընթանում են:
Նշելով որ ՀՀ-ն Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների մեջ է և անցնելով Տեղ գյուղի մոտ արձանագրված միջադեպին՝ Արարատ Միրզոյանն ասաց. «Ավելին, այս դեպքում թյուրըմբռնումը բավական չեզոք բառ է և վատ մտադրությունների բացակայության կանխավարկած է ենթադրում, բայց մենք ունենք մտահոգություններ, որ նաև հենց կանխամտածված կերպով փորձ է արվում ՀՀ-ից նորանոր տարածքներ պոկել՝ մի դեպքում փոքր, մեկ այլ դեպքում մեծ և մենք ենք շահագրգռված, որ այդ սահմանագիծն որքան հնարավոր է հստակ և որքան հնարավոր է շուտ ֆիքսվի»:
ՀՀ-ԱԳ նախարարը նաև տեղեկացրեց, որ Ադրբեջանը դեռ վերջնական համաձայնություն չի տվել սահմանազատումը 1975 թվականի խորհրդային քարտեզներով անելու հայաստանի առաջարկին, բրյուսելյան հանդիպմանն Ալիևն ընդամենը ասել է, որ դեմ չե դրան:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ