2022 թ. շարունակել են առաջնային մնալ ՀՀ շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման խնդիրները. ԱԳ նախարար

Արտաքին գործերի նախարարությունը 2022 թվականին իրականացրել է 4 ծրագիր և 15 միջոցառում: Ծրագրերը վերաբերել են միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականության մշակմանը և իրականացմանը, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով Արտաքին գործերի նախարարության մասով 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը:
Նախարարը նշել է, որ տարեկան ճշտված պլանով նախատեսված է եղել 18 մլրդ 468 մլն դրամ, սակայն իրականացվել է 17,7 մլրդ դրամի ծախս, որը տարեկան ճշտված պլանի նկատմամբ կազմում է 96,1 տոկոս:
«2021 թվականի համեմատ գերատեսչությունն իր գործունեությունն իրականացնելու համար ծախսել է 652 մլնդ դրամով ավելի»,- ընդգծել է Վահե Հովհաննիսյանը:
Արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը տեղի է ունեցել հունիսի 5-ին: Այն վարել են հանձնաժողովների նախագահներ Սարգիս Խանդանյանը և Գևորգ Պապոյանը:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է արդյունքային ցուցանիշներն ու արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Նախարարի խոսքով հաշվետու տարում շարունակել են առաջնային մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման, հարևան երկրների հետ խաղաղ բանակցությունների միջոցով հարաբերությունների կարգավորման և Հայաստանի Հանրապետության շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման խնդիրները: Ադրբեջանի հետ շարունակվել են բանակցությունները, տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ բոլոր ուղղություններով:
Արարատ Միրզոյանը նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերին ՀՀ նկատմամբ ագրեսիայի, նաև Լաչինի միջանցքի ապօրինի փակման կապակցությամբ, այդ թվում` նաև ՀՀ ԱԳՆ ջանքերով հնչել են բազմաթիվ հայտարարություններ մի շարք հարթակներում:
Հայաստանը պահպանել և շարունակել է ակտիվ ներգրավվածությունը բազմակողմ հարթակներում, նաև` երկկողմ ձևաչափով: Հաշվետու տարվա դեկտեմբերի դրությամբ ՀՀ ունեցել է հաստատված դիվանագիտական հարաբերություններ 178 երկրի հետ, 2022 թվականին Հայաստանում հիմնվել է երկու նոր ներկայացուցչություն` Իսպանիայի Թագավորության և Դոմինիկյան Հանրապետության դեսպանությունների գրասենյակները, նաև` Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը:
ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները համատեղության կարգով հավատարմագրված են 90 երկրում: Իրավապայմանագրային դաշտի ընդլայնման առումով 2022 թվականին ՀՀ կողմից ստորագրվել է 83 միջազգային պայմանագիր, վավերացվել կամ հաստատվել է 65 պայմանագիր:
Շարունակվել են ՀՀ արտաքին քաղաքական դիրքորոշումների վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացմանը, Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդմանն ուղղված աշխատանքները:
Մեր երկիրն անդամավճար է փոխանցում 106 միջազգային կազմակերպությունների և ծրագրերի: 2022 թվականին փաստացի փոխանցում կատարվել է 90 կազմակերպության, մնացած 16-ը հայտեր չեն ներկայացրել:
Իրականացվել են լայնածավալ աշխատանքներ դեսպանությունների ծառայողական շենքների հիմնանորոգման, ավտոմեքենաների ձեռքբերման ուղղությամբ:
Կապիտալ վերանորոգման նպատակով բյուջետային միջոցներից գումարներ են փոխանցվել Մինսկում, Մոսկվայում, Բուենոս Այրեսում, Վիեննայում, Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունների շենքերի վերանորոգման համար` շուրջ 440 հազար ԱՄՆ դոլարի չափով:
Հանրապետության նախագահի 7, վարչապետի 23, արտգործնախարարի 27 աշխատանքային ու պաշտոնական այցեր են կատարվել:
Հայաստան են այցելել օտարերկրյա պետության 7 նախագահ, կառավարության 6, արտաքին գերատեսչության 7 ղեկավարներ: Միջազգային կազմակերպության ղեկավարի 9 աշխատանքային այց է եղել:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց է ուղղել ԱԳ նախարարին. «Դուք Արցախի ժողովրդից, Արցախի Հանրապետության իշխանություններից լիազորվե՞լ եք իրենց անունից բանակցել իրենց ապագա կարգավիճակի վերաբերյալ»:
«Մենք չենք էլ փորձում այդպիսի բան անել: Միակ բանը, որ մենք փորձում ենք ապահովել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում հետևյալն է` մենք համարում ենք, որ այդ կարգավորումն իրատեսական, ամբողջական, երկարատև ու կայուն չի կարող լինել, եթե դրա շրջանակում չի ստեղծվում մի հարթակ, մի երկխոսության մեխանիզմ, որտեղ ԼՂ ժողովուրդը և պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել, բանակցել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են և կարևոր են ԼՂ ժողովրդի ու նրանց ապագայի համար»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը` ի պատասխան Արթուր Խաչատրյանի հարցին:
Պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվել է սահմանագծման և սահմանազատման, Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման գործընթացներով և մտահոգություն հայտնել առ այն` Ադրբեջանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա հրապարակավ չի հայտնել, որ ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քկմ տարածքը:
«Ճիշտ եք նկատել, որ Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել այն մասին, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29,8 հազար քկմ տարածքով, բայց Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումն ամփոփվել է Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից հայտարարությամբ, որտեղ դա նշվել է, որ երկրները ճանաչել են միմյանց այդ թվերով. Ադրբեջանը ճանաչում է Հայաստանը 29,8 քկմ-ով: Դրանից հետո Ադրբեջանի կողմից հրապարակային կամ ոչ հրապարակային հերքում չի արվել»,- արձագանքելով հարցին` նշել է ԱԳ նախարարը:
«Ո՞ր թվականի քարտեզների հիման վրա պետք է կատարվեն սահմանագծման և սահմանազատման գործընթացները»,- հետաքրքրվել է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա, բայց կա պարտավորություն և հանձնառություն այդ աշխատանքներն իրականացնելու Ալմաթիի հռչակագրին համահունչ»,- ասել է նախարարը:
Գուրգեն Արսենյանի հարցը վերաբերել է ԱԳՆ գործիքակազմի հզորացմանը, տարբեր երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ավելացմանը: Արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ ծրագրերի ավելացման ուղղությամբ աշխատանք է տարվում ե'ւ Ֆինանսների նախարարության, ե'ւ Կառավարության գործընկերների հետ, բայց կան կոնկրետ միջոցներ, որոնք պետք է բաշխվեն կոնկրետ ուղղություններով: Նախարարը նաև հավաստիացրել է, որ նոր կադրերի ներգրավման, դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու ուղղությամբ, գույքային և այլ հարցերով փորձ է արվում ընդլայնել աշխարհագրությունը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:10
Սահմանային լարվածության աճն ու նախագահի ընտրություններն Արցախում
-
21:13
Մոսկվան Թուրքիայի հարցում «մտրակի և բլիթի» յուրօրինակ քաղաքականություն է վարում
-
18:48
Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները
-
17:00
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. եղանակը Հայաստանում
-
14:25
Հայաստանի հետ ոչ-ոքիից հետո Թուրքիայի հավաքականի մարզիչը պաշտոնանկ է արվել. ԶԼՄ
-
16:00
Հայաստանում այս շաբաթ կցրտի, այնուհետ կրկին տաքանա
-
17:00
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. եղանակը Հայաստանում
-
19:22
ՀԱՊԿ երկրների փրկարարները զորավարժություններ կանցկացնեն 2024 թվականին Ղազախստանում
-
16:08
Բուենոս Այրեսում SOS Artsakh կարգախոսով բողոքի ցույց է անցկացվել
-
16:56
Վահագն Խաչատուրյանը Երախտագիտության մեդալով է պարգևատրել Ստեփան Գրգեաշարեանին
Խոնավություն՝ 94%
Քամի՝ 0,51 կմ/ժ