ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը ԵՄ գործընկերների հետ ակտիվորեն քննարկում է վիզաների ազատականացման թեման. Միրզոյան

Վիզաների ազատականացման թեման Հայաստանի և ԵՄ անդամ երկրների օրակարգի հարցերից է, քննարկվում  ու գրեթե բոլոր դեպքերում աջակցություն է ստանում, սակայն պետք է ԵՄ-ի կոնսենսուսային դիրքորոշումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Վիզաների ազատականացման թեման ակտիվորեն քննարկում ենք: Մեր և ԵՄ-ի կամ մեր և ԵՄ անդամ հանդիսացող առանձին երկրի օրակարգում կա, քննարկվում է, և մեծամասամբ կամ գրեթե բոլոր դեպքերում աջակցություն է ստանում: Այդուհանդերձ ԵՄ-ի կողմից նման որոշում կայացնելու համար կոնսենսուսային դիրքորոշում է պետք: Եվ ԵՄ-ի ներսում կոնսենսուսի հասնել դեռևս հնարավոր չի եղել»,-ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը վստահեցրեց, որ այս առումով աշխատանքը շարունակվում է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    18 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: