ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները ծրագրում են հունիսին ստորագրել ծառայությունների առևտրի շուրջ համաձայնագիրը. Լավրով

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները ծրագրում են այս ամսին  ստորագրել ծառայությունների առևտրի շուրջ համաձայնագիրը։ Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուս-տաջիկական (Սլավոնական) համալսարանում, փոխանցում է Edaily-ն:

«Հենց այս ամիս՝ մի ​​քանի օր անց, ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը նախատեսվում է ստորագրել ծառայությունների առևտրի շուրջ համաձայնագիրը, որի վրա երկար ժամանակ աշխատանք է տարվել: Դա է՛լ ավելի առաջ կտանի Համագործակցությունում առևտրի ազատականացումը», - փոխանցում է Լավրովի խոսքերը ТАСС գործակալությունը:

Բացի այդ, Լավրովը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները շարունակում են խորանալ։

«Այդ նախագիծն իրականում ապացուցել է իր պահանջվածությունն ու կայունությունը, դրա շրջանակներում փոխգործակցության դրական արդյունքները, ամենից առաջ փոխադարձ ապրանքաշրջանառության նկատելի աճը դրա վառ վկայությունն են: Այսօր ԵԱՏՄ-ի ընդհանուր շուկան ունի ավելի քան 180 միլիոն սպառող, ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ», - ասել է նախարարը։

Ընդ որում, ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը, որն այս տարի նախագահում է ԵԱՏՄ-ում, մեծ ուշադրություն է նվիրում երրորդ երկրների և միջազգային այն կառույցների հետ երկխոսության զարգացմանը, որոնք շահագրգռություն են ցուցաբերում դրա նկատմամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 88%
Քամի՝ 0,51 կմ/ժ
13 C°
 
15°  13° 
04.10.2023
20°  12° 
05.10.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: