ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է 4.4 տոկոսի

Համաշխարհային բանկը 2023 թվականի համար Հայաստանում կանխատեսում է 4.4 տոկոս տնտեսական աճ՝ իր նախորդ կանխատեսման ցուցանիշը բարձրացնելով 0.3 տոկոսով:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» հունիսյան զեկույցից:

Համաշխարհային բանը Հայաստանում տնտեսական աճը 2024-ի համար գնահատում է 4.8 տոկոս, իսկ 2025-ին՝ 5 տոկոս։

Ինչ վերաբերում է տարածաշրջանի երկրներին, ապա բանկը նախորդ կանխատեսման համաձայն 0.6 տոկոսով նվազեցրել է Ադրբեջանի համար կանխատեսումը՝ տնտեսական աճը 2023-ի համար գնահատելով ընդամենը 2.2 տոկոս: Համաշխարհային բանկը 2024-ին Ադրբեջանում կանխատեսում է 2.5, իսկ 2025-ին՝ 2.6 տոկոս տնտեսական աճ:

Այս տարի Վրաստանի համար բանկը կանխատեսում է նույն տնտեսական աճը, ինչ Հայաստանի դեպքում՝ 4.4 տոկոս, իսկ 2024-ին և 2025-ին՝ 5-ական տոկոս:

Իսկ Թուրքիայում 2023-ի համար Համաշխարհային բանկը տնտեսական աճը կանխատեսում  է 3.2 տոկոս, 2024-ին՝ 4.3 տոկոս, 2025-ին՝ 4.1 տոկոս:

Համաշխարհային բանկի Գլոբալ տնտեսական հեռանկարների հունիսյան զեկույցը կանխատեսում է, որ 2023-ին  Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանում տնտեսական աճը կկազմի 1.4 տոկոս:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: