ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը ցանկանում է իր տարածքում գազային հանգույց ստեղծել ՌԴ-ի, Թուրքմենստանի և Կատարի հետ

Իրանը փորձում է գազային հանգույց ստեղծել Բուշեհր նահանգի Էսելույե շրջանում՝ Ռուսաստանի, Թուրքմենստանի և Կատարի հետ համագործակցությամբ: Ինչպես Արմենպրես-ը տեղեկանում է իրանական Tasnim գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։

«Հաշվի առնելով, որ Իրանն ունի գազի՝ մեծությամբ երկրորդ պաշարներն աշխարհում, Ռուսաստանի, Կատարի և Թուրքմենստանի հետ համագործակցությամբ մենք նախատեսում ենք Էսելույեում գազային հանգույց ստեղծել», - ասել է նա:

Ջավադ Օուջին շեշտել է, որ Իրանը վերջին 20 ամիսների ընթացքում ամբողջությամբ մարել է գազ ներկրելու համար Թուրքմենստանի Հանրապետությանն ունեցած իր պարտքերը:

Իրանի նավթի նախարարը նաև ընդգծել է, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ներկայիս վարչակազմում արդյունավետ քայլեր են ձեռնարկվել նավթի, գազի և նավթաքիմիական ոլորտներում, որոնցից ամենագլխավորը կապված է Լատինական Ամերիկայի տարածաշրջանում և Վենեսուելայում արտատարածքային և ծովային նավթավերամշակման գործարանների գործարկման հետ: Նա շեշտել է, որ նախարարությունն ամեն ջանք կգործադրի, որպեսզի նման նավթավերամշակման գործարաններ կառուցի տարբեր երկրներում:


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 27%
Քամի՝ 2,57 կմ/ժ
22 C°
 
26°  15° 
30.09.2023
25°  15° 
01.10.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: