ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ-ադրբեջանական բանակցությունները կշարունակվեն նաև Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ․ Միխայել Ռոթ

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը հայտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կշարունակվեն ամենատարբեր ձևաչափերով՝ նաև ԵՄ-ի, Ֆրանսիայի ու Գերմանիայի մասնակցությամբ և ընդգրկմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռոթն այս մասին ասաց Երևանում կայացած ասուլիսում:

«Առաջիկայում Վաշինգտոնում տեղի կունենան ինտենսիվ բանակցություններ: Այդ բանակցությունները կշարունակվեն ամենատարբեր ձևաչափերով նաև ԵՄ-ի, Ֆրանսիայի ու Գերմանիայի մասնակցությամբ և ընդգրկմամբ»,-ասաց Ռոթը:

Անդրադառնալով վերջերս Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպմանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցության վերաբերյալ հարցին՝ նա ասաց, որ գլխավոր դերակատարը ԵՄ-ն է, ամբողջ գործավարությունն իրականացնում է Եվրամիությունը՝ հանձինս ԵԽ նախագահ Շառլ Միշելի:

«Մենք՝ որպես միջին մեծության երկու եվրոպական երկրներ, պարզապես մաս ենք կազմում Եվրամիության այդ մեծ հանձնառությանը: Եվ կուզենայինք մեր համեստ նպաստը բերել խաղաղության գործընթացին»,-ասաց նա:

Ռոթը նաև նկատեց, որ Գերմանիայի կանցլերի մասնակցությունն այդ գործընթացին բավականին դրական արձագանքներ է գտել հայ հանրության շրջանում:

 


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 27%
Քամի՝ 2,57 կմ/ժ
22 C°
 
26°  15° 
30.09.2023
25°  15° 
01.10.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: