ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիան ակնկալում է, որ անհապաղ ազատ կարձակվեն Բաքվում պահվող հայ ռազմագերիները

Գերմանիան ակնկալում է, որ խաղաղության շուրջ բանակցությունների շրջանակում անհապաղ ազատ կարձակվեն նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանում կայացած ասուլիսին ասաց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:

«Ակնկալում ենք, որ խաղաղության շուրջ բանակցությունների շրջանակում անհապաղ ազատ կարձակվեն նաև հայ ռազմագերիները, որոնք պահվում են Բաքվում, և, որ սահմանազատման գործընթացի արդյունքում անվերապահորեն կճանաչվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,-ասաց Ռոթը:

Միխայել Ռոթը Հայաստան այցի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել, այցելել նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր:


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 51%
Քամի՝ 2,57 կմ/ժ
16 C°
 
25°  15° 
01.10.2023
24°  16° 
02.10.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: