ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ երկխոսությունն առանցքային է արժանապատիվ խաղաղության հասնելու համար

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Վաշինգտոնում նախատեսվող բանակցությունների հերթական փուլին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով դիվանագետի հայտարարությունը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Մենք անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլ հյուրընկալելուն, քանի որ կողմերը շարունակում են հետամուտ լինել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի: Այս մասին խոսել է ինչպես պետքարտուղարը, այնպես էլ մյուսները: Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու համար», - ասել է Պատելը:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը բանակցությունների հերթական փուլի շրջանակներում կհանդիպեն Վաշինգտոնում։ Քննարկումները կմեկնարկեն հունիսի 12-ին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: