ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գայանե Հակոբյանը մեղավոր է ճանաչվել, պատիժը պայմանականորեն չի կիրառվի, նա ազատ արձակվեց

Tert.am

Արցախյան 44-օրյա պատերազմում զոոհված զինծառայողի մայր  մայր Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց: Դատարանի որոշմամբ դատապարտվեց 4 տարի ազատազրկման, դատարանը պատիժը պայմանականորեն չկիրառեց՝ նշանակելով մեկ տարի փորձաշրջան՝ երկրից չբացակայելու պայմանով, փոխանցում է Tert.am-ը:

Նշենք, որ այսօր Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»  նիստը դռնփակ է ընթացել:

Գայանե Հակոբյանն արդեն երկրորդ անգամ հրաժարվել  է փաստաբանների պաշտպանությունից:

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը նորից կալանավորվել է 1 ամիս 15 օր ժամկետով։

Գայանե Հակոբյանը Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» մեկ ամսով կալանավորվել էր մայիսի 20-ին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Գայանե Հակոբյանի կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 2,57 կմ/ժ
19 C°
 
26°  15° 
30.09.2023
25°  15° 
01.10.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: